Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչու չի հաջողվում աշխատանք գտնել

29.08.2024 | 3427 դիտում

Ամիսներ շարունակ տարբեր հաստիքների համար դիմելուց և դրական արդյունքի չհասնելուց հետո մի շտապեք հիասթափվել։ Շատ հնարավոր է, որ պատճառը ոչ թե ձեր գիտելիքների կամ հմտությունների պակասն է, այլ սխալ կազմված ռեզյումեն կամ սխալ տեղում աշխատանք որոնելը։

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք մի քանի գործոնների, որոնցով պայմանավորված աշխատանք որոնելու գործընթացը կարող է անարդյունք անցնել։

 

 

Այսպիսով, միասին պարզենք, թե ինչու չի հաջողվում աշխատանք գտնել և ինչ կարող եք անել՝ հաջորդ անգամ աշխատանքի դիմելիս ավելի լավ պատրաստված լինելու համար։

 

Չեք թարմացրել ձեր ռեզյումեն

Նոր պաշտոնի համար դիմելիս ռեզյումեն դրական տպավորություն թողնելու ամենաառաջին գործոնն է: Մինչ ռեզյումեն գործատուին ուղարկելը թարմացրեք այն՝ ներառելով ձեր այն փորձը, հմտությունները և որակավորումները, որոնք կօգնեն ներկայանալ որպես ուժեղ թեկնածու: Ծանոթանալով յուրաքանչյուր հաստիքի նկարագրությանը և պահանջներին՝ ձեր ռեզյումեում ընդգծեք հենց այն հմտությունները, որոնք գործատուն փնտրում է։ Ընդգրկեք այս 7 կետերը ձեր ռեզյումեում։

 

 

Սահմանափակում եք աշխատանքի որոնման շրջանակները

Օգտագործեք հնարավոր բոլոր եղանակները՝ նոր հաստիքների մասին տեղեկանալու համար։ Job.am հարթակում ամեն օր հայտնվում են նոր հաստիքներ, որոնք բաց չթողնելու համար ոչ միայն կարող եք հետևել կայքէջի և սոցցանցերում մեր էջերի թարմացումներին, այլև ակտիվացնել ծանուցումները։ Հարթակում կարող եք նաև բաժանորդագրվել ձեր նախընտրած ընկերությունների թարմացումներին։

 

Աշխատանքի որոնման գործում կարող է օգտակար լինել նաև մասնագիտական ցանցը՝ նեթվորքը։ Իսկ թե ինչպես կարելի է օգտագործել նեթվորքը աշխատանք որոնելիս, ծանոթացեք մեր այս բլոգում։

 

 

Դուք անիրատեսական ակնկալիքներ ունեք

Ձեզ հետաքրքրող աշխատանքը փնտրելիս հաշվի առեք ձեր հմտությունները, փորձը և աշխատավարձի ակնկալիքները: Միգուցե դիմում եք հնարավորությունների, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ձեր ունեցած փորձին: Անհրաժեշտության դեպքում փոխեք ձեր ակնկալիքները, որպեսզի որոնումն ավելի լավ արդյունքներ տա: Ավելի բարձր մակարդակի հնարավորություններին համապատասխանելու համար մտածեք դասընթացներ վերցնելու և վերապատրաստման մասին: Սա կօգնի հիմնավոր ռեզյումե ներկայացնել՝ ձեզ հետաքրքրող հնարավորությունների համար դիմելիս:

 

 

Գործատուն չի տեսնում ձեր ռեզյումեն

Շատ գործատուներ օգտագործում են ռեզյումեների սկանավորման ծրագրեր, որոնք օգնում  են ժամանակ և ջանքեր խնայել՝ բազմաթիվ թեկնածուների դիմումներից առանձնացնելով հաստիքի պահանջներին բոլորից առավել համապատասխանող թեկնածուներին։ Սկանավորման ծրագրերն ուսումնասիրում են ռեզյումեները և ուղեկցող նամակները՝ կոնկրետ հիմնաբառեր գտնելու համար: Նույնիսկ եթե դուք բարձր որակավորում ունեցող թեկնածու եք, այն կարող է մերժել ձեր ռեզյումեն, եթե վերջինս չներառի անհրաժեշտ հիմնաբառերը։ Ուշադիր վերանայեք աշխատանքի նկարագրությունները և ներառեք դրանցում առկա հիմնաբառերը ձեր ռեզյումեում: Սա կարող է օգնել, որ ձեր ռեզյումեն անցնի սկանավորումը և հայտնվի հավաքագրման մասնագետի ձեռքում։

 

Կհետաքրքրեն նաև