Աշխատանք փնտրելու նոր կանոններ. արդյո՞ք դրանք իսկապես արդյունավետ են

Այսօր աշխատանք գտնելը շատերի համար դարձել է իսկական մարտահրավեր։ Գործատուները ընտրում են ավելի զգուշորեն, մրցակցությունը մեծ է, և թեկնածուները ստիպված են փորձել ամեն տեսակի հնարք՝ ուշադրություն գրավելու համար։ Սակայն որքանո՞վ են դրանք արդյունավետ։
Ժամանակը կարևոր է, բայց որակը՝ ավելի
Շատ մասնագետներ վստահ են, որ հաջողության գաղտնիքը արագ գործելու մեջ է։ Աշխաանքի դիմելիս առաջիններից մեկը լինելը կարող է օգնել, քանի որ շատ գործատուներ դիտարկում են դիմումները ըստ հերթականության։ Այնուամենայնիվ, կարևորը ոչ թե արագությունն է, այլ դիմումի որակը։ Լավ է մեկ անգամ ուշադիր լրացնել և ուղարկել լավ պատրաստված ռեզյումե, քան շտապել ու բաց թողնել կարևոր մանրամասներ։
Իսկապե՞ս արժե դիմել աշխատանքային ժամերին
Կարծիք կա, որ աշխատանքային ժամերին ներկայացված դիմումները դիտարկվելու ավելի մեծ շանս ունեն։ Մինչ շատերը կարծում են, որ գործատուներն այդ ժամերին ակտիվ են, իրականում կոնկրետ արդյունավետ ժամեր գոյություն չունեն։ Ավելի արդյունավետ է ունենալ հստակ ռեժիմ՝ օրական որոշակի ժամեր հատկացնելով աշխատանք փնտրելուն և հետևողական լինելով։
Բանալի բառեր․ հաջողության փոքր, բայց կարևոր գործիք
Շատ դիմումներ այսօր անցնում են ավտոմատ ֆիլտրերի միջով, որոնք ստուգում են՝ արդյոք ձեր ռեզյումեն համապատասխանում է աշխատանքային հայտարարության բանալի բառերին։ Ուշադիր կարդացեք հայտարարությունը և օգտագործեք նույն ձևակերպումները, եթե դրանք իսկապես վերաբերում են ձեր փորձին։ Դրանով չեք փորձում «խաբել» համակարգին, այլ պարզապես ցույց եք տալիս, որ ունեք այն հմտությունները, որոնք գործատուն փնտրում է։
Արդյո՞ք արժե դիմել անմիջապես ընկերության կայքում
Շատերը մտածում են, որ եթե դիմեն անմիջապես ընկերության կայքից, իրենց հայտը ավելի շուտ կհասնի HR թիմին։ Իրականում այսօր մեծ մասը օգտագործում է միավորված համակարգեր, որոնք ընդունում են դիմումները թե՛ կայքից, թե՛ տարբեր հարթակներից։ Այսինքն՝ տարբերությունը սովորաբար մեծ չէ։ Կարևորը վստահելի պլատֆորմ ընտրելն է։
Հարցազրույցը՝ ամենակարևոր փո՞ւլ
Թեկուզ պատրաստած լինեք լավագույն ռեզյումեն, ամենակարևոր փուլը մնում է հարցազրույցը։ Այստեղ արդեն ոչ միայն գիտելիքներն են գնահատվում, այլև ձեր ինքնավստահությունը, հաղորդակցման հմտությունները և վերաբերմունքը։ Լավագույն արդյունքը ստանում են նրանք, ովքեր նույնքան ջանասիրությամբ են պատրաստվում հարցազրույցին, որքան ռեզյումե կազմելուն։
Ձեզ կհետաքրքրեն