Վերջին թարմացում՝ 2026 թ. հոկտեմբերի 21
2001 թվականից Job.am-ը կապող օղակ է աշխատանք փնտրողների և գործատուների միջև, իսկ այսօր այն Հայաստանի ամենաշատ այցելվող և ամենահայտնի աշխատանքային հարթակն է։ Մեր առաքելությունն է օգնել մարդկանց արագ գտնել իրենց համապատասխան աշխատանքը, իսկ ընկերություններին՝ ճիշտ թեկնածուներին։ Վստահությունն ու անվտանգությունը մեր հիմնական արժեքներից են, ուստի Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է։
Մեր ընկերության գաղտնիության քաղաքականության (այսուհետ՝ «Քաղաքականություն») մեջ ներկայացնում ենք, թե ինչ անձնական տվյալներ ենք հավաքում և ինչու, ինչպես են դրանք օգտագործվում ու պաշտպանվում, ում հետ կարող ենք, իսկ որոշ դեպքերում՝ նաև պարտավոր ենք, կիսվել դրանցով և ինչ իրավունքներ ունեք Դուք։ Այն վերաբերում է Job.am-ի բոլոր օգտատերերին՝ թեկնածուներին, գործատուներին և նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև կայքի այցելուներին։
Քաղաքականությունը գործում է job.am կայքում, Job.am բջջային հավելվածում և մեզ հետ կապի բոլոր ուղիներում՝ էլ. փոստ, հեռախոս, հաղորդագրությունների հավելվածներ և AI օգնական (այսուհետ՝ «Ծառայություններ»)։ Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև մեր Ծառայությունների մատուցման պայմաններին և Cookie-ների քաղաքականությանը։
Անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին և համապատասխան ոլորտը կարգավորող ՀՀ և միջազգային գործող օրենսդրությանը համապատասխան։
| Եզրույթ | Նշանակություն |
|---|---|
| Job.am, մենք | Ծառայությունները մատուցող «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ն |
| Ծառայություններ | job.am կայքը, բջջային հավելվածը, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքներն ու հաղորդակցման ուղիները՝ էլ. փոստ, հեռախոս, հաղորդագրությունների հավելվածներ և AI օգնական |
| Օգտատեր | Ծառայություններից օգտվող ցանկացած անձ, այդ թվում՝ թեկնածուները, գործատուները և այցելուները |
| Թեկնածու | Անձ, որը գրանցվում է Job.am-ում աշխատանք փնտրելու, էջ կամ ռեզյումե ստեղծելու կամ աշխատանքի դիմելու նպատակով |
| Դիմորդ | Թեկնածու, որը Job.am-ի միջոցով դիմել է կոնկրետ աշխատանքային հայտարարության |
| Գործատու | Ընկերություն, կազմակերպություն (այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, հիմնարկ), անհատ ձեռնարկատեր կամ այլ անձ, որը գրանցված է Job.am-ում՝ աշխատանքային հայտարարություններ հրապարակելու, դիմումներ ստանալու կամ թեկնածուներ որոնելու համար, ներառյալ նրա անունից գործող անձինք |
| Այցելու | Անձ, որը դիտում է Job.am-ը՝ առանց համակարգ մուտք գործելու |
| Էջ (պրոֆիլ) | Թեկնածուի Job.am հաշվում պահվող տեղեկությունները, օրինակ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն, հմտություններ և աշխատանքի որոնման կարգավիճակ |
| Ռեզյումե (CV) | Թեկնածուի աշխատանքային փորձն ու որակավորումն ամփոփող փաստաթուղթ՝ ստեղծված Job.am-ի ռեզյումեի կառուցիչով կամ վերբեռնված որպես ֆայլ |
| Դիմումի ձև | Գործատուի կողմից աշխատանքային հայտարարության համար ստեղծված ձև՝ պարտադիր և ոչ պարտադիր դաշտերով, որը դիմորդը լրացնում է ռեզյումեի փոխարեն կամ դրան զուգահեռ |
| Ուղեկցող նամակ | Ոչ պարտադիր նամակ, որը դիմորդը ներկայացնում է դիմումի հետ |
| Աշխատանքային հայտարարություն | Գործատուի կողմից Job.am-ում հրապարակված թափուր աշխատատեղի հայտարարություն |
| Թեկնածուների որոնման համակարգ | Job.am-ի գործիք, որը վճարովի փաթեթ ունեցող գործատուներին թույլ է տալիս որոնել թեկնածուների էջերը։ Թեկնածուն ներառվում է միայն այն դեպքում, եթե իր աշխատանքի որոնման կարգավիճակն է «Ակտիվ փնտրում եմ աշխատանք» կամ «Բաց եմ առաջարկների համար»։ |
| Աշխատանքի որոնման կարգավիճակ | Թեկնածուի էջի կարգավորում, որը որոշում է, թե ով կարող է տեսնել նրա ռեզյումեն՝ «Ակտիվ փնտրում եմ աշխատանք», «Բաց եմ առաջարկների համար» կամ «Չեմ փնտրում աշխատանք» |
| Talent Pool | Գործիք, որը գործատուին թույլ է տալիս Job.am-ում ստեղծել և կառավարել թեկնածուների սեփական շտեմարան |
| Անձնական տվյալներ | Նույնականացված կամ նույնականացվող ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն |
| Մշակում | Անձնական տվյալների հետ կատարվող ցանկացած գործողություն, օրինակ՝ հավաքում, պահպանում, օգտագործում, փոխանցում կամ ոչնչացում |
| Ծառայություն մատուցող (լիազորված անձ) | Ընկերություն, որը մեր հետ կնքված պայմանագրի հիման վրա մշակում է անձնական տվյալներ մեր անունից՝ Ծառայություններն ապահովելու համար |
Job.am-ը «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի նախագիծն է։ Ընկերությունը գրանցված է Հայաստանում։ Իրավաբանական հասցեն՝ ք. Երևան 0033, Արաբկիր, Համբարձումյան փ. 47, բն. 74, գործունեության հասցեն՝ ք. Երևան 0033, Հակոբ Հակոբյան փ. 3։
Ձեր անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ն։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով ընկերությունն անձնական տվյալներ մշակող է։
Ձեր անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած հարցով կարող եք գրել մեզ info@job.am հասցեով։
Մենք հավաքում ենք այն տվյալները, որոնք տրամադրում եք Դուք, որոնք ստեղծվում են Ծառայություններից օգտվելիս և սահմանափակ ծավալով տվյալներ մեր ծառայություն մատուցողներից։
| Օգտատեր | Կատեգորիա | Տվյալներ | Աղբյուր |
|---|---|---|---|
| Թեկնածուներ | Հաշիվ | Անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, գաղտնաբառ (պահվում է պաշտպանված տեսքով) | Դուք՝ գրանցվելիս, կամ Google-ը, Facebook-ը կամ LinkedIn-ը, եթե մուտք եք գործում դրանցով |
| Թեկնածուներ | Էջ | Քաղաք, լուսանկար, աշխատանքային փորձ, կրթություն, հմտություններ, լեզուներ, աշխատավարձի ակնկալիք, աշխատանքի որոնման կարգավիճակ | Դուք |
| Թեկնածուներ | Ռեզյումեներ | Ռեզյումեներ և այլ ֆայլեր, որոնք վերբեռնում եք կամ ստեղծում եք ռեզյումեի կառուցիչով | Դուք |
| Դիմորդներ | Դիմումներ | Աշխատանքը, որին դիմել եք, ամսաթիվը, ներկայացված ռեզյումեն և ուղեկցող նամակը, գործատուի դիմումի ձևում լրացված պատասխանները, դիմումի կարգավիճակը | Դուք և գործատուն |
| Գործատուներ | Ընկերություն | Ընկերության անվանում, ՀՎՀՀ, հասցե, լոգո, նկարագրություն | Դուք |
| Գործատուներ | Ներկայացուցիչներ | Անուն, ազգանուն, պաշտոն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար | Դուք |
| Գործատուներ | Գործողություններ | Աշխատանքային հայտարարություններ, թեկնածուների որոնումներ, դիտված և ներբեռնված ռեզյումեներ, Talent Pool-ի գրառումներ | Ծառայություններից Ձեր օգտվելը |
| Գործատուներ | Վճարումներ | Հաշիվ-ապրանքագրեր և վճարումների տվյալներ։ Քարտի ամբողջական համարը չենք պահում։ | Դուք և մեր վճարային ծառայություն մատուցողը |
| Բոլոր օգտատերերը | Հաղորդակցություն | Հաղորդագրություններ մեր աջակցման թիմին, AI օգնականի հետ զրույցներ, հաղորդագրությունների հավելվածներով ուղարկված նամակներ | Դուք |
| Բոլոր օգտատերերը | Տեխնիկական տվյալներ | IP հասցե, սարքի և զննարկիչի տեսակ, դիտված էջեր, որոնումներ, ուղղորդող կայք, հավելվածի տարբերակ, մոտավոր գտնվելու վայր | Ավտոմատ կերպով՝ սերվերային գրառումների, cookie-ների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով |
Խնդրում ենք ռեզյումեում կամ դիմումի պատասխաններում չներառել հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, օրինակ՝ առողջական վիճակի, կրոնական կամ քաղաքական հայացքների մասին տեղեկություններ կամ անձը հաստատող փաստաթղթի համարներ և այլն, եթե դա իրապես չի պահանջվում աշխատանքի համար։ Եթե նման տվյալներ ներառում եք, ապա ինքնըստինքյան համաձայնում եք, որ դրանք դիմումի հետ միասին փոխանցվեն գործատուներին։ Դիմումի ձևի հարցերը սահմանում է գործատուն, և ոչ պարտադիր դաշտերը կարող եք չլրացնել։
Գաղտնաբառի փոխարեն կարող եք գրանցվել կամ մուտք գործել Ձեր Google, Facebook կամ LinkedIn հաշվով։ Այդ դեպքում Google-ը, Facebook-ը կամ LinkedIn-ը մեզ են տրամադրում միայն Ձեր հիմնական տվյալները՝ անունը, էլ. փոստի հասցեն և պրոֆիլի լուսանկարը։ Մենք չենք ստանում Ձեր գաղտնաբառը կամ այդ հաշիվների որևէ այլ տվյալ։
Այս տվյալներն օգտագործում ենք միայն Ձեր Job.am հաշիվը ստեղծելու, Ձեզ մուտք գործելու հնարավորություն տալու և Ձեր էջը նախնական լրացնելու համար։ Դրանք չենք օգտագործում գովազդի նպատակով, չենք վաճառում և չենք տրամադրում երրորդ անձանց, բացառությամբ Ծառայությունների աշխատանքն ապահովող ծառայություն մատուցողների։ Դրանք չենք օգտագործում նաև ընդհանուր նշանակության արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման մոդելներ մշակելու, բարելավելու կամ ուսուցանելու համար։
Այս տվյալները պաշտպանվում են 9-րդ բաժնում նկարագրված միջոցներով և պահվում են մինչև Ձեր հաշվի ջնջումը։ Դրանք ջնջելու համար ջնջեք Ձեր հաշիվը «Կարգավորումներ» բաժնում կամ գրեք մեզ info@job.am հասցեով։ Job.am-ի մուտքի թույլտվությունը կարող եք ցանկացած պահի հետ կանչել նաև Ձեր Google, Facebook կամ LinkedIn հաշվի կարգավորումներում։
Google API-ներից ստացված տեղեկատվության օգտագործումը և փոխանցումը Job.am-ի կողմից համապատասխանում է Google API Services User Data Policy-ին, ներառյալ Limited Use պահանջները։
| Նպատակ | Իրավական հիմք |
|---|---|
| Ձեր հաշվի ստեղծում և սպասարկում, էջերի և աշխատանքային հայտարարությունների հրապարակում | Գրանցվելիս տրված Ձեր համաձայնությունը և Ձեր պահանջած Ծառայությունների մատուցումը |
| Ձեր դիմումի (ռեզյումեի, ուղեկցող նամակի կամ դիմումի ձևի պատասխանների) ուղարկում այն գործատուներին, որոնց դիմում եք | Ձեր համաձայնությունը՝ տրված յուրաքանչյուր դիմումի հետ |
| Ձեր էջի ներառում թեկնածուների որոնման համակարգում | Ձեր համաձայնությունը՝ արտահայտված աշխատանքի որոնման կարգավիճակի ընտրությամբ, որը կարող եք ցանկացած պահի փոխել |
| Գործատուներին դիմումների գնահատման հարցում AI գործիքներով աջակցում (բաժին 8) | Ծառայությունների մատուցում, Ձեր համաձայնությունը՝ տրված յուրաքանչյուր դիմումի հետ |
| Աշխատանքային ծանուցումների, լրատուների և առաջարկների ուղարկում | Ձեր համաձայնությունը։ Կարող եք հրաժարվել յուրաքանչյուր նամակից կամ «Կարգավորումներ» բաժնից։ |
| Ծառայողական հաղորդագրությունների ուղարկում՝ հաշվի ակտիվացում, գաղտնաբառի վերականգնում, դիմումների կարգավիճակ, վճարումներ | Ծառայությունների մատուցում |
| Աշխատանքային հայտարարությունների ստուգում, խարդախության, սպամի և չարաշահումների կանխում | Անվտանգ և հուսալի ծառայության ապահովում |
| Վճարումների մշակում և հաշիվ-ապրանքագրերի տրամադրում | Ծառայությունների մատուցում, հարկային և հաշվապահական օրենսդրությամբ սահմանված պարտականություններ |
| Աջակցման ուղիներով և AI օգնականի միջոցով հարցումներին պատասխանում | Ձեր պահանջած Ծառայությունների մատուցում |
| Ծառայությունների օգտագործման վերլուծություն և մեր գովազդի արդյունավետության չափում | Ծառայությունների բարելավում և խթանում |
| Օրենքի պահանջների կատարում և իրավասու մարմինների օրինական հարցումներին պատասխանում | Օրենքով սահմանված պարտականություն |
Եթե մշակումը հիմնված է Ձեր համաձայնության վրա, կարող եք այն հետ վերցնել ցանկացած պահի։ Համաձայնությունը հետ վերցնելը չի ազդում մինչ այդ իրականացված մշակման օրինականության վրա։
Գործատուները, որոնց դիմում եք։ Աշխատանքի դիմելիս գործատուն ստանում է դիմումի հետ Ձեր ներկայացրած տվյալները՝ ռեզյումեն, ուղեկցող նամակը (եթե կցել եք) կամ գործատուի դիմումի ձևում Ձեր լրացրած պատասխանները։ Ձեր էջի մնացած տվյալները չեն ուղարկվում։
Թեկնածուների որոնման համակարգից օգտվող գործատուները։ Ձեր ռեզյումեի տեսանելիությունը կախված է Ձեր էջում ընտրված աշխատանքի որոնման կարգավիճակից.
Այն գործատուները, որոնք արդեն ստացել կամ ներբեռնել են Ձեր ռեզյումեն, պահպանում են իրենց օրինակը։
Դիմումը ստանալուց հետո գործատուն է պատասխանատու դրա օգտագործման և պահպանման համար։ Մեր Ծառայությունների մատուցման պայմանների համաձայն՝ գործատուները կարող են թեկնածուների տվյալներն օգտագործել միայն աշխատանքի ընդունման նպատակով։
Հանրությունը։ Աշխատանքային հայտարարությունները, ընկերությունների էջերը և լոգոները հրապարակային են։
Ծառայություններ մատուցողները (լիազորված անձինք)։ Մենք համագործակցում ենք խնամքով ընտրված ծառայություններ մատուցողների հետ՝ հոսթինգի և ենթակառուցվածքի, վերլուծության, գովազդի արդյունավետության չափման, արհեստական բանականության տեխնոլոգիաների, էլ. փոստի և SMS առաքման, ինչպես նաև վճարումների մշակման ոլորտներում։ Նրանք անձնական տվյալները մշակում են միայն մեր հանձնարարությամբ, գաղտնիություն և պատշաճ անվտանգություն պահանջող պայմանագրերի հիման վրա և միայն այն ծավալով, որն անհրաժեշտ է մեզ ծառայություններ մատուցելու համար։
Իրավասու մարմինները։ Մենք անձնական տվյալներ ենք տրամադրում, երբ դա պահանջում է ՀՀ օրենսդրությունը, օրինակ. դատարաններին, քննչական կամ հարկային մարմիններին՝ վերջիններիս պահանջով։ Եթե օրենքը թույլ է տալիս, մենք Ձեզ կտեղեկացնենք նման հարցման մասին։
Բիզնեսի փոխանցում։ «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի միաձուլման, ձեռքբերման կամ վերակազմակերպման դեպքում անձնական տվյալները կարող են փոխանցվել իրավահաջորդին։ Իրավահաջորդը պարտավոր է պահպանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները, իսկ միաձուլման կամ վերակազմակերպման դեպքում օրենքի ուժով ստանձնում է «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի պարտավորությունները՝ ներառյալ Ձեր տվյալների պաշտպանությանը վերաբերողները։
Մենք չենք վաճառում անձնական տվյալներ, այդ թվում՝ տվյալների միջնորդներին։ Ձեր տվյալները կարող են տրամադրվել միայն սույն բաժնում նկարագրված և օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։
Job.am-ը արհեստական բանականություն (AI) օգտագործում է երկու ձևով։
Մենք կիրառում ենք հետևյալ երաշխիքները։
Անձնական տվյալները պահվում են ISO/IEC 27001:2022 ստանդարտով սերտիֆիկացված տվյալների կենտրոններում։ Այն տեղեկատվական անվտանգության կառավարման միջազգային ստանդարտն է։
Մենք պաշտպանում ենք անձնական տվյալները ռիսկին համարժեք տեխնիկական և կազմակերպչական միջոցներով, այդ թվում՝
Որոշ ծառայություններ մատուցողներ կարող են անձնական տվյալները մշակել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Նման ցանկացած փոխանցում իրականացվում է ՀՀ և/կամ միջազգային կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ պայմանագրային կամ այլ երաշխիքներով ապահովելով պաշտպանության պատշաճ մակարդակ։
Ոչ մի համակարգ չի կարող լիովին անվտանգ լինել։ Էլեկտրոնային համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում մենք անհապաղ կհրապարակենք հայտարարություն և այդ մասին կտեղեկացնենք ՀՀ ոստիկանությանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։ Եթե միջադեպը կարող է վտանգ ներկայացնել Ձեզ համար, կտեղեկացնենք նաև Ձեզ։
Դուք կարող եք նպաստել Ձեր հաշվի պաշտպանությանը՝ օգտագործելով ուժեղ և եզակի գաղտնաբառ և դուրս գալով հաշվից ընդհանուր օգտագործման սարքերում։
Մենք անձնական տվյալները պահում ենք միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականությամբ նկարագրված նպատակների համար կամ որքան պահանջում է օրենքը։
Հաշվի, էջի և ռեզյումեի տվյալները պահվում են մինչև Ձեր հաշիվը ջնջելը կամ մեր կողմից այն փակելը՝ Ծառայությունների մատուցման պայմաններին համապատասխան։ Գործատուների ստացած ռեզյումեների և դիմումների օրինակները պահվում են գործատուների սեփական կանոններով։ Վճարումների գրառումները պահվում են ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությամբ սահմանված ժամկետով։
Հաշիվը ջնջելիս Ձեր էջն անմիջապես անհասանելի է դառնում գործատուների և Job.am-ի մյուս օգտատերերի համար, իսկ Ձեր տվյալները ողջամիտ ժամկետում ջնջվում են մեր համակարգերից, այդ թվում՝ պահուստային պատճեններից։ Մենք պահպանում ենք միայն այն գրառումները, որոնք պարտավոր ենք պահել օրենքով։
ՀՀ օրենսդրությամբ Դուք իրավունք ունեք՝
Այս իրավունքներից օգտվելու համար գրեք info@job.am հասցեին Ձեր հաշվին կցված էլ. փոստից։ Մենք կարող ենք խնդրել հաստատել Ձեր ինքնությունը։ Կպատասխանենք անվճար՝ օրենքով սահմանված ժամկետում։
Job.am-ի հաշիվը ջնջելը չի ջնջում Ձեր դիմումների այն օրինակները, որոնք արդեն ստացել են գործատուները։ Դրանք հեռացնելու համար խնդրում ենք դիմել անմիջապես գործատուին։
Մենք օգտագործում ենք cookie-ներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ Ծառայությունների աշխատանքն ապահովելու, Ձեր նախընտրությունները հիշելու, Ծառայությունների օգտագործումը վերլուծելու և մեր գովազդի արդյունավետությունը չափելու համար։
Cookie-ները կարող եք արգելափակել կամ ջնջել Ձեր զննարկիչի կարգավորումներում։ Անհրաժեշտ cookie-ների արգելափակումը կարող է խոչընդոտել համակարգ մուտք գործելուն կամ որոշ գործառույթներից օգտվելուն։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել մեր Cookie-ների քաղաքականության մեջ։
Ծառայություններից կարող են օգտվել 16 տարին լրացած անձինք՝ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ պահանջների ապահովման պայմանով։ Մենք չենք ընդունում 16 տարեկանից փոքր անձանց գրանցումներ և գիտակցաբար չենք հավաքում նրանց անձնական տվյալները։
Եթե կարծում եք, որ 16 տարեկանից փոքր անձը հաշիվ է ստեղծել, խնդրում ենք դիմել մեզ, և մենք այն կջնջենք։
Մենք կարող ենք ցանկացած ժամանակ մեր հայեցողությամբ փոփոխել սույն Քաղաքականությունը։ Գործող տարբերակի ամսաթիվը նշված է էջի սկզբում։ Եթե փոփոխությունների հրապարակումից հետո շարունակում եք օգտվել Ծառայություններից, նշանակում է՝ համաձայն եք թարմացված Քաղաքականությանը։
Սույն Քաղաքականությունը հրապարակվում է հայերեն և անգլերեն։ Տարընթերցումների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։
«Ջի Սոֆթ» ՍՊԸ
Գործունեության հասցե՝ ք. Երևան 0033, Հակոբ Հակոբյան փ. 3
Էլ. փոստ՝ info@job.am