Տաղանդներին կապելով գործատուների հետ
Մենք հանձնառու ենք Ձեզ կապելու աշխատանքի լավագույն առաջարկների կամ թեկնածուների հետ՝ ավելի արագ և արդյունավետ
Մենք հանձնառու ենք Ձեզ կապելու աշխատանքի լավագույն առաջարկների կամ թեկնածուների հետ՝ ավելի արագ և արդյունավետ
Մենք պատրաստ ենք աջակցելու Ձեզ՝ աշխատանքի որոնումից մինչև աշխատանքի ընդունման ճանապարհին
Ցանկանո՞ւմ եք միանալ մեր թիմին․ ուղարկեք Ձեր ռեզյումեն և համապատասխան աշխատանքի առկայության դեպքում մենք կկապվենք Ձեզ հետ
Ուղարկել ռեզյումեՄենք առաջնահերթություն ենք տալիս մարդակենտրոն մոտեցմանը՝ մեր գործիքներն ու ծառայությունները նախագծելով այնպես, որպեսզի բարելավենք աշխատանքի որոնման և համալրման գործընթացը, օգնելով մարդկանց հասնել իրենց կարիերայի հետ կապված նպատակներին և գտնել իրենց հարմար աշխատանք:
Տարիներ շարունակ վայելելով մեր օգտատերերի վստահությունը, պարտավորվում ենք միշտ լինել արժանահավատ և վստահելի գործընկեր:
Մենք մշտապես առաջնորդվում ենք նորարարությամբ՝ առաջարկելով նոր գործիքներ և լուծումներ, որոնք հեշտացնում են աշխատանքի որոնման և ընտրության գործընթացները:
Մեր նպատակն է հաճախորդների կարիքները բավարարել՝ լինելով հաճախորդամետ և տրամադրելով անհատականացված սպասարկում:
Մենք գնահատում ենք ազնվությունն ու անկեղծությունը, մշտապես լինելով բաց և թափանցիկ մեր օգտատերերի նկատմամբ:
Անվտանգությունը մեր առաջնային արժեքներից է, և մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր օգտատերերի տվյալները և ապահովել նրանց անվտանգությունը:
Գործարկվեց Job.am-ը՝ նպատակ ունենալով հեշտացնել աշխատանքի ընդունման գործընթացը և օգնել աշխատանք փնտրողներին գտնել ոլորտում աշխատանքի լավագույն առաջարկները
Job.am-ը ներկայացավ որպես երկկողմ հարթակ՝ հնարավորություն տալով աշխատանք փնտրողներին ստեղծել անհատականացված էջեր և անմիջապես համակարգից դիմել աշխատանքի
Դիմորդները հնարավորություն ստացան ստեղծելու աշխատանքի ծանուցումներ և համապատասխան հայտարարությունների հրապարակման վերաբերյալ ստանալ էլ․ նամակներ
Վերագործարկվեց հարթակի ամբողջովին նոր տարբերակը՝ նոր ու առաջադեմ գործիքակազմով և հնարավորություններով
Գործարկվեց դիմորդներին խմբավորելու համար նախատեսված գործիքակազմը, որը միտված էր օգնելու գործատուներին ավելի արդյունավետ կառավարել դիմումները
Օգտատերերի դատին հանձնվեց մեր ամենահայտնի և սիրելի գործիքներից մեկը՝ Թեկնածուների որոնման համակարգը, որը գործատուներին թույլ է տալիս բազայում կատարել ընդլայնված որոնում և րոպեների ընթացքում գտնել պահանջվող մասնագետին
Job.am-ը ենթարկվեց ռեբրենդինգի՝ մեր անհատականությունը թարմացնելու և օգտատերերի փորձը բարելավելու նպատակով
Ներկայացվեցին «Թոփ» և «Բուստ» գործիքները՝ օգնելու գործատուներին ավելացնել իրենց աշխատանքի հայտարարությունների տեսանելիությունը
Կայքից օգտվող թեկնածուների ընդհանուր թիվը՝ 100 000
Գործընկերային հարաբերությունների հաստատում ոլորտի առաջատարների հետ․ կայքում գրանցված ընկերություններ թիվը՝ ավելի քան10 000
Ներկայացվեց «Աշխատանքի հրավեր» գործիքը, որի շնորհիվ գործատուները թկնածուների բազայում ընդլայնված որոնում կատարելուց և պահանջվող մասնագետին գտնելուց հետո անմիջապես համակարգից կարող էին նրան հրավիրել աշխատանքի
Գործարկվեց արհեստական բանականության վրա հիմնված թեկնածուների գնահատման համակարգը
Հարթակը ենթարկվեց ամբողջական ռեդիզայնի
Ներկայացվեց թեկնածուների կողմից սիրված Resume Builder-ի «վերազինված» և թարմացված տարբերակը
1 000 000 աշխատանքի դիմումներ՝ հարթակի միջոցով
Գործարկվեց Talent Pool-ը՝ տաղանդների պասիվ հավաքագրման նորարարական գործիքը, որի միջոցով հետաքրքրված մասնագետները կարող են իրենց տվյալներն ուղարկել գործատուների տաղանդների «շտեմարան»
Կայքից օգտվող թեկնածուների ընդհանուր թիվը՝ 220 000
Job.am-ը կազմակերպեց Հայաստանում առաջին կանաչ էքսպո-կոնֆերանսը, որի շրջանակում կայքում գործարկվեց նորույթ՝ կանաչ աշխատատեղերի ֆիլտր
Հավատարիմ ենք մեր նպատակին՝ առաջարկել նոր լուծումներ շուկայում և սահմանել բարձր նշաձող HR ոլորտում: Գալիք տարում կներկայացնենք նոր և ժամանակակից գործիքներ՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին օգնելով արդյունավետ կերպով կատարել ընտրություններն ու գտնել միմյանց:
Զանգահարեք (+374) 96 144 038, (+374) 99 144 038 հեռախոսահամարներով և մեր մասնագետները կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին