Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Job.am-ի բրենդի կիրառման կանոններ

Բարի գալուստ Job.am-ի բրենդային ռեսուրսների էջ։ Այստեղ դուք կգտնեք բրենդի օգտագործման ուղեցույցներ, ներբեռնվող նյութեր, ինչպես նաև տեղեկատվություն Job.am-ի ակտիվները ձեր աշխատանքում կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ։
Job.am-ը և վերջինիս տարբերանշանը գրանցված ապրանքանիշեր են Հայաստանի Հանրապետությունում։ Ցանկացած անօրինական օգտագործում, վերարտադրում կամ փոփոխություն առանց նախնական գրավոր համաձայնության խստիվ արգելվում է և կարող է ենթարկվել իրավական պատասխանատվության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների։

Լոգոյի օգտագործման ուղեցույց
  • Օգտագործեք լոգոն միայն իսկական ձևով՝ առանց փոփոխությունների

  • Մի՛ փոփոխեք, մի՛ աղավաղեք գույները

  • Մի՛ ավելացրեք էֆեկտներ, մի՛ պտտեք լոգոն

Բրենդային անվան օգտագործում
  • Միշտ գրեք Job.am՝ մեծատառ J-ով և փոքրատառ .am-ով (օրինակ՝ Job.am, ոչ թե JOB.AM կամ jobam)

  • Մի՛ օգտագործեք Job.am-ը ձեր արտադրանքի անվան մեջ՝ առանց թույլտվության

Ապրանքանիշ և իրավական տեղեկատվություն
  • Մի՛ օգտագործեք Job.am-ի ակտիվները այնպես, որ դրանք ստեղծեն գործընկերության կամ հովանավորության պատրանք՝ առանց նախնական պաշտոնական համաձայնության

  • Մի՛ փոփոխեք, մի՛ համատեղեք մեր բրենդային ակտիվները այլ լոգոների հետ

Մեդիա և մամուլ

Պաշտոնական հայտարարությունների, գործընկերության կամ մամուլի հարցումների համար կապվեք մեզ հետ նշված էլ․ հասցեով
📩 info@job.am

Սոցհարթակներում օգտագործման ուղեցույց
  • Սոցհարթակներում օգտագործեք միայն պաշտոնական լոգոն և բրենդային ակտիվները

  • Ընկերությանն առնչվող հրապարակումներում թեգ արեք @Job.am-ին

  • Համոզվեք, որ հրապարակման բովանդակությունը համապատասխանում է Job.am -ի արժեքներին

  • Մի՛ օգտագործեք Job.am-ի բրենդային նյութերը մոլորեցնող բովանդակությամբ նույթերի մեջ

Հարցումներ

Գործընկերության և այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել նշված էլ․ հասցեով
📩 info@job.am