Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Job.am – Ծառայությունների մատուցման պայմաններ

Վերջին թարմացում՝ 2026 թ. հոկտեմբերի 21

Job.am-ը «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի նախագիծն է։ Ընկերությունը գրանցված է Հայաստանում։ Գործունեության հասցեն՝ ք. Երևան 0033, Հակոբ Հակոբյան փ. 3, էլ. փոստ՝ info@job.am։

Սույն Ծառայությունների մատուցման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են job.am կայքից, Job.am բջջային հավելվածից և դրանց հետ կապված գործիքներից ու հաղորդակցման ուղիներից (այսուհետ՝ «Ծառայություններ») օգտվելու կարգը։

Գրանցվելով կամ Ծառայություններից օգտվելով՝ Դուք համաձայնում եք սույն Պայմաններին և հաստատում եք, որ ծանոթացել եք մեր Գաղտնիության քաղաքականությանը։ Գաղտնիության քաղաքականությունը, Հայտարարությունների տեղադրման կանոնները և Գնացուցակը սույն Պայմանների անբաժանելի մասն են։ Եթե համաձայն չեք Պայմաններին, խնդրում ենք չօգտվել Ծառայություններից։

3.1. Job.am-ում որպես թեկնածու գրանցվելու և Ծառայություններից օգտվելու համար պետք է լինեք առնվազն 16 տարեկան՝ օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ պահանջների ապահովման պայմանով։ Գործատուի հաշիվ գրանցել և վճարովի փաթեթներ ձեռք բերել կարող են միայն 18 տարին լրացած անձինք։ Գրանցվելով՝ հաստատում եք, որ համապատասխանում եք այս պահանջներին։

3.2. Եթե գրանցվում եք որպես գործատուի ներկայացուցիչ, հաստատում եք, որ լիազորված եք գործել նրա անունից։ Անհատ ձեռնարկատերը կամ այլ ֆիզիկական անձը կարող է գրանցվել որպես գործատու իր անունից։

3.3. Պարտավորվում եք տրամադրել ճշգրիտ, արդիական և ամբողջական տեղեկություններ և անհրաժեշտության դեպքում թարմացնել դրանք։ Կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների դեպքում մենք կարող ենք կասեցնել կամ փակել հաշիվը։

3.4. Կարող եք գրանցվել կամ մուտք գործել նաև Ձեր Google, Facebook կամ LinkedIn հաշվով։ Այդ դեպքում ստացվող տվյալները նկարագրված են Գաղտնիության քաղաքականության 5-րդ բաժնում։

3.5. Դուք պատասխանատու եք Ձեր գաղտնաբառի գաղտնիության և Ձեր հաշվով կատարվող բոլոր գործողությունների համար։ Հաշվի չարտոնված օգտագործման դեպքում անհապաղ տեղեկացրեք մեզ info@job.am հասցեով։

3.6. Թեկնածուի հաշիվն անձնական է և չի կարող փոխանցվել այլ անձի։ Կազմակերպության անունով գրանցված գործատուի հաշիվը պատկանում է կազմակերպությանը և կարող է փոխանցվել նրա մեկ այլ լիազորված ներկայացուցչի կամ, մեր համաձայնությամբ, իրավահաջորդ կազմակերպության։ Փոխանցման համար դիմեք մեզ info@job.am հասցեով։

3.7. Մենք կարող ենք ստուգել գործատուներին, օրինակ՝ պահանջել պետական գրանցման փաստաթղթեր կամ ներկայացուցչի լիազորությունը հաստատող փաստաթուղթ, և մինչև ստուգման ավարտը սահմանափակել հայտարարությունների հրապարակումը կամ Թեկնածուների որոնման համակարգի հասանելիությունը։ Խարդախության կասկածի դեպքում կարող ենք անմիջապես կասեցնել հաշիվը։

3.8. Եթե 24 ամիս շարունակ չեք մուտք գործել Ձեր հաշիվ, մենք կարող ենք այն փակել՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Ձեզ էլ. փոստով։

3.9. Հաշվի տիրոջ մահվան դեպքում նրա ժառանգը կարող է խնդրել փակել հաշիվը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։

4.1. Դուք պատասխանատու եք Ձեր էջում, ռեզյումեում և դիմումներում ներկայացված տեղեկությունների ճշգրտության համար։ Արգելվում է ներկայացնել կեղծ տեղեկություններ կամ այլ անձանց անձնական տվյալներ՝ առանց նրանց համաձայնության։

4.2. Ձեր ռեզյումեի տեսանելիությունը Թեկնածուների որոնման համակարգում որոշվում է Ձեր ընտրած աշխատանքի որոնման կարգավիճակով, ինչպես նկարագրված է Գաղտնիության քաղաքականության 7-րդ բաժնում։ Կարգավիճակը կարող եք փոխել ցանկացած պահի։

4.3. Job.am-ը աշխատանքային հարաբերությունների կողմ չէ և չի երաշխավորում գործատուի պատասխանը, հարցազրույցը կամ աշխատանքի ընդունումը։

4.4. Եթե գործատուն Ձեզնից վճար է պահանջում աշխատանքի, դասընթացի, փաստաթղթերի կամ նմանատիպ այլ բանի համար, դա Job.am-ի պահանջ չէ, և Job.am-ը պատասխանատվություն չի կրում նման պահանջների կամ Ձեր կատարած վճարումների համար։ Նման դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել մեզ info@job.am հասցեով։

5.1. Աշխատանքային հայտարարությունները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը և Հայտարարությունների տեղադրման կանոններին, վերաբերեն իրական թափուր աշխատատեղերի և չպարունակեն խտրականություն, այդ թվում՝ տարիքի կամ սեռի հիմքով։ Job.am-ը ստուգում է հայտարարությունները և կարող է մերժել կամ հեռացնել դրանք։

5.2. Դիմումի ձևերում կարող եք պահանջել միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են թեկնածուին տվյալ պաշտոնի համար գնահատելու համար։ Արգելվում են խտրական հարցերը, ինչպես նաև հատուկ կատեգորիայի անձնական տվյալների պահանջը, եթե դա նախատեսված չէ օրենքով կամ իրապես չի պահանջվում պաշտոնի համար։

5.3. Job.am-ի միջոցով ստացված թեկնածուների անձնական տվյալները (ռեզյումեներ, դիմումներ, դիմումի ձևերի պատասխաններ) կարող եք օգտագործել միայն աշխատանքի ընդունման նպատակով։ Արգելվում է այդ տվյալները վաճառել, փոխանցել երրորդ անձանց կամ օգտագործել այլ նպատակներով։ Դուք պարտավոր եք պահպանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները և ջնջել տվյալները, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն աշխատանքի ընդունման համար։

5.4. Ստացված դիմումների նկատմամբ Դուք անձնական տվյալներ մշակող եք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով և պարտավոր եք պատասխանել թեկնածուների՝ իրենց տվյալներին վերաբերող հարցումներին։

5.5. Թեկնածուների որոնման համակարգը և Talent Pool-ը կարող եք օգտագործել միայն Ձեր սեփական աշխատանքի ընդունման կարիքների համար։ Արգելվում է մուտքի տվյալները փոխանցել այլ անձանց։ Դուք պատասխանատու եք Ձեր Talent Pool-ում պահվող տվյալների համար։

5.6. Թեկնածուների հետ կարող եք կապվել միայն աշխատանքի ընդունման նպատակով։ Արգելվում է նրանց ուղարկել գովազդային կամ աշխատանքի հետ չկապված հաղորդագրություններ, ինչպես նաև նրանցից վճար պահանջել դիմելու կամ աշխատանքի ընդունվելու համար։

5.7. AI գործիքների տրամադրած գնահատականները միայն խորհրդատվական են։ Հարցազրույցի և աշխատանքի ընդունման վերաբերյալ որոշումները կայացնում եք Դուք և կրում եք դրանց հետևանքների համար պատասխանատվությունը։

5.8. Եթե աշխատանքային հայտարարությունը հասցեագրված է նաև 18 տարեկանից փոքր անձանց, այն պետք է համապատասխանի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ անչափահասների համար սահմանված սահմանափակումներին, այդ թվում՝ աշխատաժամանակի, գիշերային աշխատանքի և վնասակար ու վտանգավոր աշխատանքների արգելքի վերաբերյալ։

5.9. Աշխատանքային հայտարարությունները հրապարակվում են հաստատումից հետո 30 օրով, եթե վճարովի փաթեթով այլ ժամկետ նախատեսված չէ։ Մենք կարող ենք սահմանել նաև այլ տեխնիկական սահմանափակումներ, օրինակ՝ ֆայլերի չափի կամ հայտարարությունների քանակի, որոնք ներկայացված են Ծառայություններում։

5.10. Դուք՝ օգտվելով Job.am-ի Ծառայություններից, միաժամանակ համաձայնվում և թույլ եք տալիս Job.am-ին Ծառայություններում և Job.am-ի գովազդային նյութերում (օրինակ՝ մեր հաճախորդների ցանկում) ցուցադրել Ձեր կազմակերպության անվանումը և լոգոն։ Այս թույլտվությունից կարող եք հրաժարվել՝ գրելով մեզ info@job.am հասցեով։

6.1. Սույն բաժնով սահմանված վճարովի ծառայությունների մատուցման պայմանները «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի հրապարակային օֆերտա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով։ Վճարովի փաթեթի դիմաց տվյալ պահին գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ վճարումը համարվում է օֆերտայի ակցեպտ, որից հետո գործատուի և «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը համարվում է կնքված սույն Պայմաններով։

6.2. Ծառայությունների մի մասը վճարովի է, օրինակ՝ հայտարարությունների տեղադրման փաթեթները, Թեկնածուների որոնման համակարգի հասանելիությունը և հայտարարությունների առաջխաղացման գործառույթները։ Գներն ու փաթեթների բովանդակությունը ներկայացված են Գնացուցակ էջում։

6.3. Վճարումը կատարվում է նախապես՝ փաթեթի ակտիվացումից առաջ։ Վճարման համար տրամադրվում է հաշիվ-ապրանքագիր։ Գները նշված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ։

6.4. Վճարված գումարը ենթակա է վերադարձի, եթե ծառայության մատուցումը դեռ չի սկսվել։ Աշխատանքային հայտարարության հրապարակումից կամ Թեկնածուների որոնման համակարգի ակտիվացումից հետո վճարված գումարը չի վերադարձվում, բացառությամբ 10.4 կետով և 12-րդ բաժնով նախատեսված դեպքերի։ Վերադարձի համար դիմեք մեզ info@job.am հասցեով։

6.5. Վճարման ուշացման դեպքում մենք կարող ենք կասեցնել վճարովի գործառույթների հասանելիությունը։

6.6. Գների փոփոխությունը չի տարածվում արդեն վճարված փաթեթների վրա։

Ծառայություններից օգտվելիս արգելվում է՝

Այս բաժնի խախտման դեպքում մենք կարող ենք արգելափակել Ծառայությունների հասանելիությունը, կասեցնել կամ դադարեցնել հաշիվը, դադարեցնել վճարովի փաթեթներով ծառայությունների մատուցումը՝ չօգտագործված ժամանակահատվածի դիմաց գումարն ուղղելով Job.am-ի փաստացի կատարած ծախսերի և օրենքով սահմանված կարգով և ծավալով պատճառված վնասի հատուցմանը։

8.1. Ձեր տեղադրած Բովանդակությունը մնում է Ձեր սեփականությունը։ Այն տեղադրելով՝ Job.am-ին տրամադրում եք ոչ բացառիկ, անհատույց իրավունք՝ պահելու, ցուցադրելու և փոխանցելու այն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է Ծառայությունները մատուցելու համար (օրինակ՝ հայտարարությունները հրապարակելու կամ դիմումները գործատուներին ուղարկելու համար)։ Այս իրավունքը գործում է, քանի դեռ Բովանդակությունն առկա է Ծառայություններում։

8.2. Դուք պատասխանատու եք Ձեր տեղադրած Բովանդակության համար և հաստատում եք, որ իրավունք ունեք այն տեղադրելու։

8.3. Job.am անվանումը և ապրանքային նշանը «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ն օգտագործում է իրավատիրոջ հետ կնքված լիցենզային պայմանագրի հիման վրա։ Ծառայությունների ծրագրային ապահովումը պատկանում է «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ին։ Job.am անվանումը, լոգոն, ապրանքային նշանները և ծրագրային ապահովումն առանց թույլտվության օգտագործել արգելվում է։

8.4. Եթե կարծում եք, որ Ծառայություններում տեղադրված բովանդակությունը խախտում է Ձեր իրավունքները, գրեք մեզ info@job.am հասցեով՝ նշելով բովանդակությունը և խախտման էությունը։

8.5. Մենք կարող ենք հեռացնել սույն Պայմանները կամ օրենքը խախտող ցանկացած բովանդակություն։

8.6. Մեզ ուղարկված առաջարկները և կարծիքները կարող ենք օգտագործել Ծառայությունները բարելավելու համար՝ առանց որևէ պարտավորության։

Job.am-ը Ձեզ ուղարկում է ծառայողական հաղորդագրություններ (հաշվի ակտիվացում, գաղտնաբառի վերականգնում, դիմումների կարգավիճակ, վճարումներ), որոնցից հնարավոր չէ հրաժարվել, քանի դեռ ունեք հաշիվ։ Լրատուներից, աշխատանքային ծանուցումներից և գովազդային նամակներից կարող եք հրաժարվել ցանկացած պահի՝ յուրաքանչյուր նամակում առկա հղումով կամ «Կարգավորումներ» բաժնում։

10.1. Ձեր հաշիվը կարող եք ջնջել ցանկացած պահի՝ «Կարգավորումներ» բաժնում։

10.2. Մենք կարող ենք կասեցնել կամ դադարեցնել Ձեր հաշիվը սույն Պայմանների կամ օրենքի խախտման, խարդախության, իրավասու մարմինների պահանջի, վճարման ուշացման կամ անվտանգության խնդիրների դեպքում։

10.3. Հաշվի դադարեցումից հետո Ծառայությունների հասանելիությունը դադարում է, իսկ Ձեր տվյալները մշակվում են Գաղտնիության քաղաքականության 10-րդ բաժնին համապատասխան։

10.4. Բացի 10.2 կետում նշված դեպքերից, մենք կարող ենք մերժել Ծառայությունների մատուցումը, ինչպես նաև արգելափակել կամ փակել հաշիվը, եթե՝

Եթե դա պայմանավորված չէ սույն Պայմանների Ձեր կողմից խախտմամբ, և Դուք ունեք վճարված, սակայն ոչ ամբողջությամբ օգտագործված փաթեթ, մենք կվերադարձնենք չօգտագործված ժամանակահատվածին համապատասխան գումարը։

Ընկերության միաձուլման, վերակազմակերպման, ինչպես նաև Job.am-ի կամ դրա բիզնեսի ամբողջական կամ մասնակի օտարման դեպքում օգտատերերի անձնական տվյալները կարող են փոխանցվել իրավահաջորդին կամ ձեռքբերողին՝ որպես բիզնեսի մաս։ Ձեռքբերողը կարող է օգտագործել տվյալները միայն Job.am-ի ծառայությունների մատուցման նպատակով և պարտավոր է պահպանել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Օգտատերը կարող է ցանկացած պահի ջնջել իր հաշիվը։

Մենք կարող ենք փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել Ծառայությունները կամ դրանց առանձին գործառույթները։ Եթե դադարեցվում է վճարովի փաթեթում ներառված գործառույթը, մենք կվերադարձնենք չօգտագործված ժամանակահատվածին համապատասխան գումարը կամ կառաջարկենք համարժեք փոխարինում։ Պլանավորված տեխնիկական աշխատանքների մասին, հնարավորության դեպքում, կտեղեկացնենք նախապես։

13.1. Job.am-ը հարթակ է, որը կապում է թեկնածուներին և գործատուներին։ Մենք աշխատանքային հարաբերությունների կողմ չենք և չենք երաշխավորում հայտարարությունների, էջերի կամ ռեզյումեների ճշգրտությունը կամ աշխատանքի ընդունման արդյունքը։ Մենք չենք ստուգում թեկնածուների ներկայացրած տեղեկությունները, այդ թվում՝ կրթության, աշխատանքային փորձի և որակավորման վերաբերյալ, և պատասխանատվություն չենք կրում օգտատերերի տրամադրած կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություններից բխող հետևանքների համար։ Այդ տեղեկությունների համար պատասխանատու է դրանք տրամադրած օգտատերը։ Գործատուներին խորհուրդ ենք տալիս ինքնուրույն ստուգել թեկնածուների տվյալները։

13.2. Մենք ձգտում ենք ապահովել Ծառայությունների անխափան աշխատանքը, սակայն չենք կարող երաշխավորել, որ դրանք միշտ հասանելի կլինեն կամ կաշխատեն առանց սխալների։

13.3. ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի չափով Job.am-ը պատասխանատվություն չի կրում անուղղակի վնասների, այդ թվում՝ բաց թողնված օգուտի համար։ Սույն Պայմանները չեն սահմանափակում այն պատասխանատվությունը, որը օրենքով հնարավոր չէ սահմանափակել, ներառյալ սպառողների իրավունքներից բխող պատասխանատվությունը։

13.4. Դուք պատասխանատու եք սույն Պայմանների Ձեր կողմից խախտման հետևանքով Job.am-ին պատճառված վնասների համար՝ օրենքով սահմանված կարգով։

13.5. Ծառայություններում կարող է ցուցադրվել գովազդ։ Գովազդատուների հետ Ձեր հարաբերությունները, այդ թվում՝ նրանց ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերումը, միայն Ձեր և գովազդատուի միջև են։

13.6. Ծառայությունները կարող են պարունակել հղումներ այլ կայքերի, այդ թվում՝ գործատուների դիմումների էջերի։ Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի բովանդակության կամ դրանցում Ձեր տվյալների մշակման համար։

13.7. AI օգնականի պատասխանները տեղեկատվական բնույթ ունեն և կարող են պարունակել սխալներ։ Դրանք իրավական կամ մասնագիտական խորհուրդ կամ Job.am-ի պարտավորություն չեն։

13.8. Մենք պատասխանատվություն չենք կրում մեզնից անկախ հանգամանքներով (անհաղթահարելի ուժ) պայմանավորված Ծառայությունների ընդհատման կամ պարտավորությունների չկատարման համար, այդ թվում՝ բնական աղետների, ռազմական գործողությունների, պետական մարմինների որոշումների, էլեկտրամատակարարման կամ ինտերնետ կապի խափանումների և նմանատիպ այլ դեպքերում։

Մենք կարող ենք ցանկացած ժամանակ մեր հայեցողությամբ փոփոխել սույն Պայմանները։ Գործող տարբերակի ամսաթիվը նշված է էջի սկզբում։ Եթե փոփոխությունների հրապարակումից հետո շարունակում եք օգտվել Ծառայություններից, նշանակում է՝ համաձայն եք թարմացված Պայմաններին։ Եթե փոփոխությունը պահանջում է Ձեր համաձայնությունը, մենք կխնդրենք Ձեզ հաստատել այն, օրինակ՝ համակարգ մուտք գործելիս։

Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Վեճ առաջանալու դեպքում խնդրում ենք նախ դիմել մեզ info@job.am հասցեով՝ այն բանակցությունների միջոցով լուծելու համար։ Եթե վեճը հնարավոր չէ լուծել բանակցություններով, այն լուծվում է Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ օրենքով սահմանված կարգով։

16.1. Սույն Պայմանները, Գաղտնիության քաղաքականությունը, Հայտարարությունների տեղադրման կանոնները և Գնացուցակը կազմում են Ձեր և «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի միջև ամբողջական համաձայնությունը Ծառայությունների վերաբերյալ։

16.2. Եթե սույն Պայմանների որևէ դրույթ ճանաչվի անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել։

16.3. Մեր կողմից որևէ իրավունքի չկիրառելը չի նշանակում այդ իրավունքից հրաժարում։

16.4. «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ն կարող է սույն Պայմաններից բխող իր իրավունքներն ու պարտավորությունները, ներառյալ վճարովի փաթեթների գծով պարտավորությունները, փոխանցել իրավահաջորդին կամ Job.am-ի ձեռքբերողին։ Դուք չեք կարող փոխանցել սույն Պայմաններից բխող Ձեր իրավունքները, բացառությամբ 3.6 կետով նախատեսված դեպքի։

16.5. Մենք ծանուցումներ ենք ուղարկում Ձեր հաշվին կցված էլ. փոստի հասցեով, Ձեր հաշվում կամ Ծառայություններում հրապարակելու միջոցով։ Ծանուցումը համարվում է ստացված դրա ուղարկման կամ հրապարակման պահից։ Մեզ ուղղված ծանուցումներն ուղարկեք info@job.am հասցեով։

Սույն Պայմանները հրապարակվում են հայերեն և անգլերեն։ Տարընթերցումների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։

«Ջի Սոֆթ» ՍՊԸ

ք. Երևան 0033, Հակոբ Հակոբյան փ. 3

Էլ. փոստ՝ info@job.am