Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինչպե՞ս հանգստանալ՝ առանց մեղքի զգացումի

Այսօր, երբ աշխատանքի արդյունավետությունը դարձել է հիմնական չափանիշը, մենք հաճախ մոռանում ենք մեկ կարևոր ճշմարտություն՝ հանգիստը ճոխություն չէ, այն անհրաժեշտություն է։ Շատերը չեն կարողանում հանգստանալ առանց մեղքի զգացումի․ թվում է, թե եթե դադար ենք տալիս, ապա ժամանակ ենք կորցնում։

Պատճառները կարող են մի քանիսը լինել, ահա դրանցից ամենատարածվածները։

 

  • Գիպերպրոդուկտիվության մշակույթ։ Հասարակությունն անընդհատ հուշում է, որ պետք է աշխատել առանց դադարի, իսկ հանգիստը դիտվում է որպես «պարգև», ոչ թե բնական դադար։
     
  • Աշխատանքի ու կյանքի սահմանների ձուլում։ Տանը նստած էլ շարունակում ենք ստուգել նամակները կամ մտածել չավարտված գործերի մասին։
     
  • Սխալ ձևով հանգստանալ։ Սոցիալական ցանցերում անվերջ «սքրոլը» կամ անընդհատ սերիալներ դիտելը իրականում չեն վերականգնում մեր ուժերը։
     
  • Վախ։ Երբեմն անգործությունը մեզ անհանգստացնում է, որովհետև սովոր ենք մշտական զբաղվածության։
     
  • «Ճիշտ» հանգստի սոցիալական ճնշում։ Թվում է, թե հանգստանալ պետք է այնպես, ինչպես ընդունված է ուրիշների մոտ, ոչ թե այնպես, ինչպես հարմար է մեզ։
     

 

Ինչպես նորից սովորել հանգստանալ

Հանգիստը համարեք ձեր կյանքի բնական մաս, որը չպետք է մեղավորության զգացում առաջացնի։ Մի՛ շփոթեք «անիմաստ ժամանակ ծախսելը» իրական հանգստի հետ։
 

Սահմաններ դրեք աշխատանքի և ազատ ժամանակի միջև, օրինակ՝ աշխատանքային նամակներ մի չստուգեք երեկոյան։
 

Ընտրեք իսկապես հանգստացնող զբաղմունքներ, օրինակ՝ զբոսանք, ընթերցանություն, երաժշտություն, ոչ թե միայն սոցցանցեր։ Մի՛ փորձեք «հանգստանալ իդեալական ձևով»։ Ձեր հանգիստը կարող է տարբերվել ուրիշներինից։

 

 

Կիրառեք փոքր դադարներ, օրինակ՝ աշխատեք 1–1.5 ժամ, ապա10 րոպե ընդմիջում արեք։
 

Լսեք ձեր մարմնին և մտքին։ Եթե հոգնած եք, ապա դա կանգ առնելու, ոչ թե ուժերի վերջին կաթիլը աշխատանքի վրա ծախսելու ազդակ է ։

 

Ձեզ կհետաքրքրեն