Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հարցազրույց «Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցի ՄՌԿ մասնագետ Արմինե Վարդանյանի հետ

27.03.2018 | 3772 դիտում

«Թուֆենկյան Պատմական Երևան» հյուրանոցը տեղակայված է քաղաքի կենտրոնում և ամեն տարի իր հարկի տակ է հյուրընկալում հարյուրավոր`բարձրակարգ հանգստի սիրահար հաճախորդների:Հյուրանոցի աշխատակազմի ջերմ հյուրընկալության և բարձրակարգ ծառայության նախապայմանների մասին մեզ հետ կիսվեց հյուրանոցի մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետ Արմինե Վարդանյանը:

 

-Որո՞նք են կազմակերպության առավելությունները:

-Որպես գործատու կազմակերպություն մեր առավելությունը լավ մթնոլորտն է`աշխատակցի համար ամենագլխավորը:

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր աշխատակիցը:

-Մեր աշխատակիցն առաջին հերթին պետք է լինի բարեկիրթ:Մնացած այլ մասնագիտական գիտելիքները կարելի է սովորել աշխատանքի ընթացքում:

 

-Որքա՞ն է աշխատակիցների թիվն այսօր և ունի՞ արդյոք աճի միտում:

-Այս պահին հյուրանոցի աշխատակիցների թիվը մոտ 70 է:Այժմ մեծ աճի միտում չունենք,սակայն ժամանակ առ ժամանակ թարմացումներ լինում են:

 

-Ունե՞ք առանձնահատուկ միջոցառումներ,որոնք նշում եք աշխատակիցների հետ`հատուկ մթնոլորտում:

-Մեզ մոտ մի քանի ենթաբաժիններ կան և ամեն ենթաբաժին ունի իր ղեկավարը:Նրանք առանձնանում են իրենց սուբմշակույթով և ամեն ենթաճյուղ ունի իր առանձնահատուկ հետաքրքրությունները:Բայց իհարկե ամբողջ հյուրանոցի մասշտաբով մենք ունենք միջոցառումներ,որոնք նշվում են վարչական և սպասարկման անձնակազմերով միասին:

 

-Աշխատակիցների վերապատրաստումներն անցկացվում են ձեզ մոտ,թե՞ արտասահմանում:

-Վարչական աշխատակազմը կարող է վերապատրաստում անցնել դրսում կամ Հայաստանի այլ կազմակերպություններում:Ներսի աշխատանքը զարգացնում ենք մեր ուժերով կամ այլ մասնագետներ հրավիրելով:

 

-Որքանո՞վ են աշխատակիցները ներգրավված միջազգային աշխատաշուկային:

-Արտասահման գնում են ըստ պահանջի:Գործուղումներ լինում են,բայց վարչական աշխատակազմում:Սպասարկող թիմը դրա պահանջն ու կարիքը չի զգում:Ցանկացած ենթաբաժնի ղեկավար ըստ անհրաժեշտության կարող է հյուրընկալել մասնագետների,որոնք <<մասթեր-կլասս>>-եր կանցկացնեն:

 

-Ձեր կազմակերպությունում կա՞ արդյոք աճի միտում:

-Մեր պատմության մեջ ունեցել ենք աշխատակիցներ,որոնք սպասարկման ոլորտից հասել են մինչև վարչական բաժին`տարբեր ոլորտներում ինքնադրսևորվելով:Նրանք կարողացել են վստահություն ներշնչել և հասնել բարձունքների,սակայն պաշտոնի կտրուկ բարձրացումներ համատարած և հաճախակի չեն լինում:

 

-Ինչպե՞ս է իրականացվում ձեր աշխատակազմի ղեկավարումը:

-Կարող եմ բացառության սկզբունքով ասել,որ մեզ մոտ բացակայում է ակնհայտ և կտրուկ կառավարումը,որն էլ ավելի է հետաքրքրացնում աշխատանքի բնույթը և ամեն ոք հաճույքով է կատարում իր գործը:

 

-Ինչպե՞ս է աշխատակազմն արձագանքում աշխատանքային ոճի փոփոխություններին:

-Ցանկացած փոփոխություն,որն առընչվում է աշխատակցի հետ,քննարկվում է վերջինիս հետ:Բացի մարդկային գործոնից,գոյություն ունի նաև օրենսդրություն,ըստ որի,գործատուն պարտավոր է անել դա:

 

-Ինչպե՞ս է իրագործվում նոր աշխատակիցների ինտեգրումը աշխատակազմում:

-Առաջին քայլը աշխատանքի բնույթի հետ ծանոթացնելն է:Մինչև աշխատալու որոշում կայացնելը մենք նրան հնարավորություն ենք տալիս մեզ մոտ գտնվել `միջինում երեք ժամ և դիտարկել միջավայրն ու պայմանները:Ծանոթությունները մեծամասամբ իրականացնում են բաժինների ղեկավարների կողմից:Առաջնային անմիջական շփումն իրականացվում է հենց իրենց հետ:

 

                                                                                                               

                                                                                                                             Վիկա Մարտիրոսյան