Մի քանի նշան, որ հարցազրույցը լավ է անցել
Առաջին հարցազրույցից հետո ամենակարևոր հարցը թերևս այն է, թե արդյոք անցել եք հաջորդ փուլ կամ ստանալո՞ւ եք աշխատանքի առաջարկ։ Մինչ գործատուի վերջնական պատասխանը ստանալը, կարելի է որոշակի հետևություններ անել արդեն առաջին հարցազրույցից հետո։ Մեր այսօրվա բլոգում կխոսենք այն գործոնների մասին, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։
Հարցազրույցը զգալի ժամանակ տևեց
Այն հարցազրույցները, որոնց ընթացքում հնարավոր է համակողմանիորեն զրուցել թեկնածուի որակավորումների և աշխատանքի մասին, սովորաբար տևում են այնքան ժամանակ, որքան ի սկզբանե հավաքագրման մասնագետները նշել են՝ ձեզ հարցազրույցի հրավիրելիս։
Ձեզ բավականաչափ տեղեկություններ հաղորդեցին պաշտոնի և ընկերության մասին
Հարցազրուցավարները, ովքեր հետաքրքրված են ձեզ աշխատանքի ընդունելու հեռանկարով, կարող են մանրամասն ներկայացնել պաշտոնը և ընկերությունը, որպեսզի ավելի լավ հասկանաք ձեր պարտականությունները: Նրանք սովորաբար ձեզ կտրամադրեն բավականաչափ մանրամասներ պաշտոնի և կազմակերպության մասին, որպեսզի կարողանաք աշխատանքի առաջարկն ընդունելու հետ կապված որոշում կայացնել։
Հարցազրուցավարը ձեզ ներկայացրեց թիմի մյուս անդամներին
Երբ հարցազրուցավարը կարծում է, որ ձեր փորձը և հմտությունները համապատասխանում են իրենց թիմին, նա կարող է ձեզ ծանոթացնել այլ աշխատակիցների հետ: Նրանք կարող են ձեզ ցույց տալ գրասենյակը և շրջել տարբեր բաժիններով:
Դուք պատասխանեցիք բազմաթիվ հարցերի՝ կապված ձեր փորձի և հմտությունների հետ
Հարցազրուցավարները, ովքեր հետաքրքրված են ձեր գիտելիքներով կամ հմտություններով, կարող են շարունակաբար հարցեր տալ դրանց վերաբերյալ: Ավելի շատ հարցեր տալն օգնում է նրանց ավելի լավ պատկերացնել, թե որքան լավ կօգտագործեք ձեր հմտությունները նոր աշխատավայրում։
Ձեզ հարցրին ձեր հասանելիության մասին
Երբ ձեզ հարցնում են, թե երբվանից պատրաստ կլինեք անցնել աշխատանքի, ապա դա սովորաբար նշանակում է, որ նրանք ձեզ տեսնում են որպես ապագա աշխատակից։
Հարցերին պատասխանելուց հետո ստացաք դրական արձագանքներ
Ձեր պատասխանները լսելուց հետո հարցազրուցավարը կարող է դրական բանավոր և ոչ բանավոր ազդանշաններ տալ: Եթե պատասխանի ընթացքում նրանք ժպտում են կամ գլխով են անում կամ պատասխանում են այնպիսի մեկնաբանություններով, ինչպիսին է՝ «մենք հենց նման մասնագետի էլ փնտրում ենք», ապա դա կարող է նշանակել, որ նրանք լրջորեն դիտարկում են ձեզ աշխատանքի վերցնելու հարցը։
Ձեզ կհետաքրքրեն