Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչո՞ւ և ինչպե՞ս դիմել միևնույն ընկերությանը՝ մերժում ստանալուց հետո

12.04.2024 | 3197 դիտում

Հաճախ աշխատանք փնտրողները երկմտում են՝ դիմե՞լ աշխատանքի համար մի ընկերությունում, որից նախկինում մերժում են ստացել։ Հարցի պատասխանը շատ պարզ է՝ այո, անպայման դիմել, եթե առկա են որոշակի նախապայմաններ։ Իսկ թե ինչ նախապայմանների մասին է խոսքը, որ դեպքում արժե կրկին դիմել նույն ընկերությանը և ինչպես դա անել արդյունավետ կերպով, կպարզենք մեր այսօրվա բլոգում։

 

Նախ հասկանանք, թե ինչու է կարևոր աշխատանքի համար կրկին դիմելը։ Եթե գործատուն կրկին հրապարակել է աշխատանքի հայտարարությունը, և դուք գիտեք, որ վերջին անգամ դիմելուց հետո որոշակի հանգամանքներ են փոխվել, օրինակ՝ ձեր հմտությունները կամ աշխատանքի նկարագրությունը, ապա ևս մեկ անգամ դիմելը կարող է այլ արդյունքի հանգեցնել: Դիմելուց առաջ մտածեք, թե ինչու առաջին անգամ չստացաք աշխատանքի առաջարկ։

 

 

Ո՞ր դեպքում արժե կրկին դիմել 

 

Ավելի պրոֆեսիոնալ ռեզյումե

Եթե այս կամ այն պատճառով նախորդ անգամ չեք ներկայացրել լավ կազմված ռեզյումե, ապա հնարավոր է հենց դա է եղել ձեզ հարցազրույցի փուլ չհրավիրելու պատճառը։ 

 

Նախորդ անգամ ներկայացրել էիք ընդհանրական ռեզյումե

Կարևոր է հարմարեցնել ռեզյումեն յուրաքանչյուր պաշտոնի համար, որին դիմում եք: Եթե դուք դիմել եք որևէ պաշտոնի համար՝ օգտագործելով ստանդարտ ռեզյումե, որը հարմարեցված չի եղել այն աշխատանքի համար, որին դիմել եք, ապա հաջորդ անգամ ուղղեք այս սխալը և կրկին դիմեք։

 

Ձեր փորձը կամ հմտությունները փոխվել են

Եթե նոր փորձառություն կամ հմտություններ եք ձեռք բերել, ապա ընդգրկեք այդ մասին տեղեկատվությունը ռեզյումեում և նորից դիմեք։

 

 

Ո՞ր դեպքում կրկին չդիմել

Ոչ միշտ է նույն աշխատանքի համար կրկին դիմելը լավագույն որոշումը, որը կարող է դրական արդյունք ունենալ։

 

Դուք մերժվել եք հարցազրույցից հետո

Եթե հարցազրույցի փուլից հետո ձեզ աշխատանքի առաջարկ չեն արել, ապա կրկին դիմելու փոխարեն ձեր ջանքերը կենտրոնացրեք այլ հնարավորությունների որոնման վրա:

 

Դուք չեք համապատասխանում աշխատանքի պահանջներին

Մանրակրկիտ վերանայեք պաշտոնի համար հիմնական պահանջները, եթե չեք համապատասխանում դրանց, ապա պետք չէ երկրորդ անգամ դիմել։

 

Ձեր փորձը և հմտությունները չեն փոխվել

Եթե ձեր ռեզյումեն չի փոխվել վերջին անգամ դիմելուց հետո, ապա նորից դիմելու արդյունքում դժվար թե հաջողության հասնեք։

 

 

Ինչպե՞ս կրկին դիմել աշխատանքի համար մերժումից հետո

Անդադառնանք այն քայլերին, որոնք պետք է իրականացնեք աշխատանքի համար կրկին դիմելու վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ։

 

Հարցրեք, ինքներդ ձեզ՝ ինչու եք նորից դիմում

Նախ և առաջ ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչու եք ցանկանում դա անել: Օրինակ, կոնկրետ պաշտո՞նն է ձեզ հետաքրքրում, թե՞ ընկերությունը: Այս հարցերի պատասխանները կարող են օգնել որոշել, թե արդյոք կրկին դիմեք այն նույն պաշտոնի համար, որից մերժում եք ստացել, թե՞ ընկերության ներսում մեկ այլ աշխատանքի հնարավորություն փնտրեք, որը կարող է ավելի համահունչ լինել ձեր հմտություններին:

 

Գրեք նոր ուղեկցող նամակ

Նոր ուղեկցող նամակում կարող եք նշել, որ դիմել եք նախկինում և ընդգծել, թե ինչու եք հիմա ավելի ուժեղ թեկնածու, քան առաջին անգամ դիմելիս։ Սա կօգնի հավաքագրողին հասկանալ, թե ինչ է փոխվել ձեր վերջին դիմումից հետո: Ուղեկցող նամակը պետք է ընդգծի ձեր ձեռք բերած նոր փորձը, հմտությունները և ցանկացած այլ կարևոր տեղեկատվություն:

 


Պատրաստվեք հարցազրույցին

Նախկինում մերժվելուց հետո պաշտոնի համար կրկին դիմելը ցույց է տալիս մեծ հետաքրքրություն պաշտոնի և ընկերության նկատմամբ:

 

Հարցազրույցի համար նախապատրաստվելիս օգտագործեք անցյալի փորձը՝ ցույց տալու համար, որ դուք որակավորված եք այդ պաշտոնում և որ հասկանում եք, թե ինչ է անհրաժեշտ այդ պաշտոնում հաջողության հասնելու համար: Պատրաստեք եղեք պատասխանել հարցին, թե ինչու եք որոշել կրկին դիմել։

 

Կհետաքրքրեն նաև