Ի՞նչ կարող ենք սովորել Իլոն Մասկից՝ ժամանակակից պատմության ամենահարուստ մարդուց
Հաճախ հիշատակվելով որպես վերջին ժամանակների խոշորագույն ձեռնարկատիրական հանճարներից մեկը՝ Մասկը մի քանի անգամ արժանացել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսին։
Ավելի հստակ լինելու համար նշենք՝ հունվարի առաջին շաբաթվա սկզբին SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենի կարողությունը կազմել է 320,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչպես հայտնում է Forbes-ը:
Ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար պակաս կարողություն ունեցող Ջեֆ Բեզոսը երկրորդ ամենահարուստ միլիարդատերն է:
Թեև Մասկը ունի երկու բակալավրի կոչում՝ ֆիզիկայի և տնտեսագիտական ֆակուլտետներում, այնուամենայնիվ դա բնավ չխանգարեց վերջինիս հասնել անհասանելի թվացող բարձունքների՝ հռթիրագիտության և մի շարք այլ ոլորտերում։
Գիտելիքի այսչափ քաղցը սկսվել է երիտասարդ տարիքից։ Երբ Մասկը երեխա էր, նա միայնակ սովորեց կոդ գրել, իսկ որոշ ժամանակ անց ստեղծեց ու վաճառեց իր առաջին խաղը՝ Blastar-ը` մոտ 500 ԱՄՆ դոլարով:
Իննսունականների կեսերին ստացավ առաջին աշխատանքը Ստենդֆորդի համալսարանում, որը թողեց ընդամենը երկու օր հետո՝ գործարկելու ծրագրային ապահովության ընկերությունը՝ Zip2-ը, որը հետագայում վաճառվեց 307 միլիոն ԱՄՆ դոլարով:
SpaceX-ի հետ Մասկի հաջողության մի մասը կապված է նրա լավ զարգացած վաճառքի հմտությունների հետ , որը նա օգտագործում էր սառը զանգեր կատարելիս ոլորտի առաջատար փորձագետների հետ, որոնց թվում էր ՝ Ջիմ Կանթրելին, օդատիեզերական խորհրդատուն, ով նախկինում աշխատել է ՆԱՍԱ-ում մինչև Մասկի հետ SpaceX-ի համահիմնադիր դառնալը:
Ըստ Մասկի՝ տեսլականը սկսվում է նպատակ սահմանելով, հասկանալով, թե որն է նպատակը և ինչ սպասումներ կարող ենք ունենալ։
Կանթրելը վերհիշում է Մասկի ամենահայտնի սառը զանգերից մեկը՝
Ես Իլոն Մասկն եմ, ես ինտերնետ միլիարդատեր եմ, ես հիմնադրել եմ PayPal-ը և X.com-ը: Ես X.com-ը վաճառեցի Compaq-ին 165 միլիոն դոլար կանխիկ գումարով և կարող էի կյանքիս մնացած մասը անցկացնել լողափում՝ առանց մտածմունքի, բայց ես որոշեցի, որ մարդկությունը պետք է դառնա բազմամոլորակային տեսակ գոյատևելու համար, հետևաբար ուզում եմ ինչ-որ բան անել դրան հասնելու համար: Հստակ պատկերացնելով ասածիս հավանական լինելը՝ զանգահարել եմ Ռուսական հրթիռներ գնելու նպատակով։
Երբ Հենրի Ֆորդը արտադրում էր էժան, հուսալի մեքենաներ, մարդիկ ասում էին. «Ահա, ի՞նչ խնդիրներ կային ձիերի հետ»։ Դա մարտահրավերի հիանալի տարբերակ էր, և հրաշալի արդյունք ունեցավ։
Մասկի հաջողության գրավականներից մեկը եղել է նրա անսահման երևակայությունը,որն այնուհետև խթանել է իրականություն դարձնելու այս անհասկանալի գաղափարները:
Եթե մտովի վերադառնաք մի քանի հարյուր տարի առաջ, ապա այն, ինչ մենք այսօր ընդունում ենք որպես սովորական երևույթ, կախարդական կթվա՝ օրինակ մարդկանց հետ երկար հեռավորությունների վրա խոսելը, պատկերներ փոխանցելը , թռչելը, վիթխարի տվյալների հասանելիությունից օգտվելը և այլն , - ասում է նա:
«Սրանք այն բաներից են, որոնք մի քանի հարյուր տարի առաջ կհամարվեին մոգություն»:
Ձեզ կհետաքրքրեն