AI-ի կիրառման և ավտոմատացման աճ․ ինչ միտումներ են արձանագրվել Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում
Համաշխարհային տնտեսական ֆորումն ուսումնասիրել է գլոբալ աշխատաշուկան՝ բացահայտելով զարգացման ժամանակակից միտումները։ Անդրադարձել ենք մի քանի կարևոր կետերի, որոնք ներկայացվել են ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցում։
Արհեստական բանականությունը (AI)՝ որպես բիզնեսի վերափոխման առաջատար գործոն
AI-ը համարվում է բիզնեսի փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը։ Գործատուների 86%-ը կանխատեսում է բիզնես գործընթացներում դրա ազդեցության զգալի աճ մինչև 2030 թվականը: Ներկայումս առաջադրանքների 47%-ը կատարվում է մարդկանց կողմից, 22%-ը՝ մեքենաների, իսկ 30%-ը՝ մարդ-մեքենա համագործակցության միջոցով: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը այս գործակիցնեը կհավասարակշռվեն՝ ընդգծելով մարդ-մեքենա համագործակցության կարևորությունը մարդկային աշխատանքը բարելավելու, այլ ոչ թե մարդկանց փոխարինելու համար:
Ավելի ներառական աշխատաշուկա
Այս միտումը հատկապես ուժեղ է խոշոր կազմակերպություններում, որտեղ 95%-ն ունի ներառականությանն ուղղված նախաձեռնություններ: Ներառականության ապահովումն ու խտրականության բացառումը նախ և առաջ տաղանդների պակասը լրացնելու և կազմակերպության գրավչությունը բարձրացնելու նպատակ ունեն:
Հմտությունների հնացում և վերապատրաստման կարիք
Կանխատեսվում է, որ ներկայիս հմտությունների մոտավորապես 39%-ը հնացած կդառնա հինգ տարվա ընթացքում: Ամենաանհրաժեշտ հմտությունների ցանկում են վերլուծական մտածողությունը, որին հաջորդում են ճկունությունը և առաջնորդությունը: Գործատուները ավելի ու ավելի շատ ներդրումներ են կատարում հմտությունների բարձրացման և վերաորակավորման մեջ, ընդ որում նշվում է, որ աշխատողների 50%-ը 2025 թվականին անցել է վերապատրաստում, իսկ 2023 թվականին այս գործոնը 41% էր։
Տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնները ազդում են աշխատաշուկաների վրա
Կանխատեսվում է, որ տնտեսական մարտահրավերները, այդ թվում՝ գնաճը, մինչև 2030 թվականը զգալիորեն կազդեն բիզնեսի վերափոխումների վրա: Համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը կհանգեցնի 1 միլիոն աշխատատեղերի կորստի, միաժամանակ կբարձրանա առողջապահության և կրթության ոլորտներում աշխատողների պահանջարկը:
Ձեզ կհետաքրքրեն