Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Բիզնես և մարքեթինգ

Հեղափոխելով ոլորտը․ հավաքագրման ողջ գործընթացի ավտոմատացում՝  e-hr.am-ի հետ

16.12.2023 | 5210 դիտում

HR մենեջմենթի գործիք, որն իր տեսակով եզակի է: Բարի գալուստ e-hr.am։ Այս հարթակն ավտոմատացված գործիքակազմի միջոցով պարզեցնում է HR գործընթացներն՝ ընձեռելով հավաքագրումն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորություն։

 

Աշխատանքի հայտարարություն տեղադրելուց և տաղանդների որոնումից մինչև թեկնածուների գիտելիքները գնահատող քննությունների անցկացում և աշխատանքի առաջարկ․ այս ամենն իրականացվում է առցանց հարթակի միջոցով՝ հնարավորինս արագ և արդյունավետ։

 

Այսօրվա մեր բլոգում կուսումնասիրենք e-hr.am-ի գործիքակազմը և կծանոթանանք այն բացառիկ հնարավորություններին, որոնք վերջինս ընձեռում է։

 

Հավաքագրում. լավագույն մասնագետներին գտնելու ամենաարդյունավետ միջոցը

 

 

Ինչ վերաբերում է բուն հավաքագրման իրականացմանը, հարթակը թույլ է տալիս հեշտությամբ աշխատանքի հայտարարություն տեղադրել և տարածել այն։ Ավելին, հավաքագրման մասնագետները կարող են կոնկրետ հարցեր ավելացնել, որոնց պատասխանները թեկնածուների կողմից ստանալը տվյալ հաստիքի համար կարևոր է։ Առկա են նաև դաշտեր լուսանկարների, կրթության, աշխատանքային փորձի, լեզուների և այլ տեղեկատվության համար։

 

Ժամանակակից աշխարհում ճիշտ և հաշվարկված որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են տվյալներ։ Միայն տվյալահեն վերլուծությունները կարող են ապահովել երկարաժամկետ հաջողություն։ Համակարգը թույլ է տալիս չափել և գնահատել հավաքագրման գործընթացները, օգտագործել ստացված վիճակագրական տվյալները՝ հավաքագրման և գնահատման ռազմավարություններն օպտիմալացնելու նպատակով։

 

Հավաքագրման միտումներին հեշտությամբ հետևելու համար հարթակում ներդրվել է այսպես կոչված «հավաքագրման ձագարը», որի միջոցով կարող եք բացահայտել գործընթացի առանձնահատկությունները։ Հավաքագրման տեմպերի, ստացվող դիմումների, թեկնածուների, հարցազրույցների վերաբերյալ ձագարի միջոցով արտացոլվող համապարփակ տեղեկատվությունը կօգնի կատարելագործել հավաքագրման գործընթացը։


Թեկնածուների գնահատում

 

 

Թեկնածուների գնահատումն իրականացվում է արհեստական բանականությամբ օժտված գործիքների միջոցով։ Նախ համակարգը վերլուծում է ստացված ռեզյումեները, պարզում տվյալ աշխատանքի համար թեկնածուի համապատասխանության աստիճանը և ներկայացնում գնահատում՝ տոկոսային ցուցանիշներով։

 

Իսկ ի՞նչ անել, եթե դուք ցանկանում եք ինքներդ գնահատել թեկնածուներին` ձեր նախընտրած չափանիշներին համապատասխան։ Այս մասին ևս e-hr.am-ում մտածել են։ Ներդրվել է համակարգ, որը ձեզ թույլ է տալիս կազմել հարցաշար, որով կարող եք գնահատել թեկնածուների գիտելիքները և հմտությունները։ Ձեզ միայն հարկավոր է մուտքագրել հարցաշարը, հարցերի համար սահմանել միավորներ, իսկ գնահատումը կիրականացնի համակարգը։ Կարող եք նաև ընտրել քննության տեսակը, որը առավելագույնս համապատասխանում է ձեր պահանջներին ինչպես նաև քննության տևողությունը և միավորների անցողիկ շեմը։

 

Արդյունավետ գործընթացում ավտոմատացված գործիքների հետ զուգահեռ մարդկային բավարար միջամտության ապահովման նպատակով կարող եք ստեղծել այսպես կոչված «հանձնաժողովներ»` բաղկացած մի քանի անձանցից։

 

Համակողմանի գնահատում` 360° դիտարկման շնորհիվ 

 

 

Այս գործառույթը hնարավորություն է ընձեռում իրականացնել թեկնածուների ամբողջական գնահատում։ Դա արվում է տարբեր հետաքրքրված կողմերի ներգրավման միջոցով, որը թույլ է տալիս ավելի օբյեկտիվ գնահատել։ Համակարգը թույլ է տալիս, որպեսզի գործընկերները, համապատասխան բաժինների կամ ընկերության ղեկավարը միևնույն հարթակում ծանոթանան ռեզյումեներին և կիսվեն թեկնածուների կարողությունների վերաբերյալ իրենց տեսակետներով։ Այդպիսով կկարողանաք որոշումներ կայացնել դիմորդների հմտությունների և կարողությունների վերաբերյալ՝ տարբեր կարծիքների և դիտարկումների հիման վրա։

 

Հարցազրույցի ավտոմատացված պլանավորում

 

 

Թեկնածուներից ոմանց հետ ձեր ուղին կավարտվի դիմումը դիտարկելուց հետո, իսկ մյուսների հետ կորոշեք հանդիպել հարցազրույի շրջանակներում։ Այս հարցում էլ հարթակը ձեզ կօգնի։

E-hr.am-ի միջոցով հարցազրույց պլանավորելու և այդ մասին թեկնածուին իրազեկելու համար ստեղծված է մի գործիք, որը թույլ է տալիս նշանակել հարցազրույցի օր յուրաքանչյուր դիմորդի համար։ Համակարգը կամրագրի հարցազրույցի օրը, թեկնածուի անուն ազգանունը, հաստիքը, որին նա դիմել է և անցկացման վայրը՝ իհարկե հարցազրույցի մասին իրազեկելով թեկնածուին։ 

Եթե բազմաթիվ հարցազրույցներ եք պլանավորել, ապա հարթակի միջոցով կարող եք հեշտությամբ որոնել դրանք՝ ըստ ամսաթվի և հաստիքի, ինչպես նաև մուտքագրելով համապատասխան դաշտում թեկնածուի կամ հավաքագրման մասնագետի անունը։

 

Անհատական մոտեցում` յուրաքանչյուր թեկնածուին

 

 

Հարթակում դուք կարող եք կառավարել յուրաքանչյուր դիմորդի հետ ուղիղ և արագ կապը և հաղորդակցությունը` առաջնորդելով նրանց հավաքագրման տարբեր փուլերում։ Թեկնածուի գնահատում, հարցազրույցի հրավեր և վերջապես աշխատանքի առաջարկ․ այս ամենը կարող եք իրականացնել ավտոմատացված կերպով՝ արագ և հեշտությամբ։

 

Պատասխան նամակ թեկնածուն ստանում է հաստիքի համար դիմելուց անմիջապես հետո։ Դրանով տեղեկացնում եք, որ ստացել եք դիմումը և կդիտարկեք այն ու առաջիկայում կապ կհաստատեք նրա հետ։ Համաձայնեք, որ ժամանակակից աշխատաշուկայում շատերն են բողոքում այդպես էլ պատասխան չստանալուց, ինչն էլ դառնում է գործատուի բացասական իմիջի ձևավորման պատճառ։ Իսկ այս դեպքում թեկնածուները կզգան, որ ձեր կողմից իրենց ցուցաբերվում է անհատական մոտեցում։

 

Հարթակն ունի նաև թեկնածուների կառավարման ճկուն համակարգ, որը թույլ է տալիս որոնման արդյունքում արագ գտնել համապատասխան թեկնածուներին, ինչպես նաև ներբեռնել նրանց վերաբերյալ տեղեկատվությունը։ Տվյալների բազայում առկա թեկնածուներին կարող եք որոնել ըստ տարբեր կատեգորիաների՝

  ✓ անձնական տվյալների (մուտքագրելով անձի անուն ազգանունը), 

  ✓ hաստիքների (օրինակ` տվյալագետ, խմբագիր), 

  ✓ բաժինների (հետազոտական, ադմինիստրատիվ և այլն):

Այսպիսով, բազմաթիվ առավելությունները, որոնք տալիս է e-hr.am հարթակը, հավաքագրման գործընթացները պարզեցնելու, դրանց արդյունավետությունն ապահովելու, թեկնածուների հետ հաղորդակցությունը բարելավելու և իհարկե տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակ ունեն։

 

Կհետաքրքրեն նաև