Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գաղտնի Սանտան՝ Ամանորյա շունչ հաղորդելու աղբյուր

02.12.2021 345 դիտում

☃️Ամեն ինչ ավելի կախարդական է Սուրբ Ծննդյան ժամանակ՝ հատկանշական զարդարանքներով, լույսերով, համեղ ուտելիքներով և նվերներով: Սուրբ Ծնունդը նաև միասին զվարճանալու, ընտանիքի և ընկերների հետ միջոցառումներ կազմակերպելու և Սուրբ Ծննդյան շունչը առավելագույնս զգալու  ժամանակն է:🎅

🎅 Աշխարհում տարածված Ամանորյա միջոցառումներից մեկը Secret Santa-ն է, որը միասին զվարճանալու և նվերներ փոխանակելու կատարյալ հնարավորություն է:

☃️ Secret Santa-ն տոնական տրամադրություն հաղորդելու հիանալի միջոց է՝ առանց տարիքային սահմանափակման:

 

 

Խորհուրդներ Secret Santa-ն գրագետ կազմակերպելու համար

 

  • Սահմանեք որոշակի բյուջե

☃️ Նվերի  թույլատրելի սահմանաչափ նշելը արդի է մեծ և փոքր կազմակերպությունների համար: Առավելագույն բյուջեն նախօրոք սահմանելը կարող է օգնել մասնակիցներին՝ հնարավորինս օպտիմալ կերպով օրիգինալ նվեր ընտրել:

  • Ներառեք  ցանկալի առաջարկներ

❄️ Հնարավոր է, որ ոչ բոլորն են միմյանց լավ ճանաչում խմբի ներսում: Նվեր ընտրելը հեշտ չէ, հատկապես, եթե պատկերացում չունես ինչ-որ մեկի նախասիրությունների մասին։ Խնդրեք մասնակիցներին  հնարավորության դեպքում իրենց անվան հետ միասին ներառել որոշ առաջարկներ նվերի տեսակի վերաբերյալ, որը նրանք կցանկանային ստանալ:

  • Նվերները բացեք միասին

😇 Միջոցառման զվարճալի մասը, իհարկե, նվերների բացումն է: Հավաքեք մասնակիցներին նվերների բացման և Սուրբ Ծննդյան բարեմաղթանքներով փոխանակվելու համար:

  •  Զվարճացեք ու լիցքավորվեք դրական էներգիայով

🥰 Մի մոռացեք, որ զվարճանալն ամենակարևորն է։ Շատ լուրջ մի՛ վերաբերվեք դրան և մի՛ լարվեք կատարյալ նվեր ընտրելու հարցում:

 

Եվ ինչպես նշում է Մորուան՝ «Սիրով ընտրված նվերն անմիջապես ճանաչվում է հասցեատիրոջ ինքնությունը գուշակելու ցանկության, գաղափարի օրիգինալության և նվերը ներկայացնելու ձևի միջոցով:»

 

 

 

🎅Ի՞նչ նվիրել. 

  • 🎉 Կտավներ։ Dream Art ոճի դիմանկարները, մոդուլային կտավները, տարբեր տեքստերով և գրվածքներով տպագրությունները կտավի վրա դարձել են ժամանակակից ինտերիերի թրենդային հավելում և զարդարանք։

 

  • 🎉 Handmade: Ձեռագործ իրերն այժմ թրենդի մեջ են ՝ հատկապես հայկական ինքնություն շեշտադրմամբ: Արծաթյա զարդեր (հայկական օրնամենտների տեսքով), պայուսակներ, նկարազարդ շարֆեր և այլն։

 

  • 🎉 Հումորային նվերներ։ Այս նվերները տեղին կլինի նվիրել հումորի լավ զգացողությամբ մարդկանց ՝  ցանկացած առիթով: Տղամարդկանց համար կատակներով ու ակնարկներով շապիկներ, զվարճալի արձանիկներ, անսովոր ու զվարճալի ձեւերի ուտեստներ և ինտերիերի պարագաներ։

 

  • 🎉 Հիշարժան օրվա աստղերի դասավորվածության պատկեր: Անկեղծ և հուզիչ նվեր, որը և՛ անհատական է, և՛ տարբերվող, և՛ էմոցիոնալ ու հիշվող։ Աստղային քարտեզը աստղերի ճշգրիտ գտնվելու վայրն է կյանքի ամենանշանակալից պահին որոշակի վայրում և որոշակի ժամանակ: Նվերի այուրահատկությունը ոչ միայն ինքնին քարտեզնի , այլև  վերջինիս գործածելիության մեջ է:

 



  Ի ԴԵՊ՝ Մենք էլ նորություն ունենք

🎅🏻 Արդեն խաղացել եք #Գաղտնի_Սանտա

🎄 Երբեմնի թղթային տարբերակին փոխարինելու է գալիս job.am-ի առցանց տարբերակը:

🌟 Անցե´ք հղումով, ավելացրե´ք Ձեր գործընկերներին կամ ընկերներին, ու մասնակի´ցը դարձեք ամենակախարդական միջոցառման:

🎉 Տո´ն դարձրեք Ձեր մտերիմների օրը

🎅🏻 https://job.am/secretsanta

 


 

SHARE: