Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինչպե՞ս դուրս գալ աշխատանքից

29.10.2021 848 դիտում

Թվում է, թե գլոբալ համաճարակը ստիպել է մեզնից շատերին վերանայել, թե ի՞նչ ենք ուզում մեր կարիերայից (և մեր գործատուներից)։ 

Նախ և առաջ սկսե՛ք մտածել, թե ի՞նչն է ձեզ դրդում փոփոխություններ կատարելու: Հավանաբար, Ձեզ մոտ մոտիվացիայի անկում է, կամ հասկացել եք, որ գերադասում եք լինել այլ ոլորտում, դերում, կամ կարծում եք, որ պատրաստ եք ինքնուրույն դուրս գալ և աշխատել որպես ազատ մասնագետ կամ բացել ձեր սեփական բիզնեսը:

🏳 Բայց ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ իսկապես հեռանալու ժամանակն է: 

Իհարկե, դա չպետք է հապճեպ որոշում լինի։ Նախքան որոշում կայացնելը ունեցե՛ք այս հարցերի պատասխանները՝

  • Արդյո՞ք ես աշխատում եմ ճիշտ կազմակերպությունում,
  • Արդյո՞ք սա այն հաստիքն է կամ աշխատանքը, որը ես ուզում եմ անել,
  • Արդյո՞ք ներկա աշխատանքը նպաստում է ապագայում իմ պատկերացրած դերի կերտմանը։

Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանը «ոչ» է, ապա դա նշան է, որ դուք պետք է նոր հնարավորություն փնտրեք: Ի վերջո, մտածեք, թե արդյոք դուք իսկապես պատրաստ եք կատարել ձեր կարիերայի հաջորդ քայլը: Եթե ոչ, ապա կենտրոնացեք ձեր կարիերայի ակտիվների կառուցման վրա՝ օրինակ՝ ձեր հեղինակությունը, ձեր ոլորտի գիտելիքները կամ ձեր ցանցը, որպեսզի կարողանաք մոտ ապագայում դեպի առաջ քայլ կատարել: 

Հաճախ նոր աշխատանք փնտրելու ամենատարածված պատճառներից է լինում աշխատավարձը։ Եթե կարիերայի այն փուլին եք հասել, որ ներկա կազմակերպությունում Ձեր հմտություններին համապատասխան չեք վարձատրվում, սկսե՛ք խոսել աշխատավարձի փոփոխության մասին Ձեր անմիջական ղեկավարի հետ՝ ներկայացնելով շոշափելի պատճառներ, թե ինչու պետք է վերանայել աշխատավարձը։

🏳 Արդյո՞ք պետք է աշխատանքից դուրս գալուց առաջ նորը գտնել՝

Որոշ մասնագետների պնդմամբ պետք չէ լքել աշխատանքը քանի դեռ նորը չեք գտել։ Սակայն շատ դեպքերում հակառակն անելն ավելի նպատակահարմար է լինում։ Եթե Ձեր ֆինանսական դրությունը թույլ կտա որոշ ժամանակ առանց աշխատանքի մնալ, իհարկե, հստակորեն նախապես հասկանալով, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, ապա Դուք կարող եք գնալ այդ քայլին՝ ազատ ժամանակն օգտագործելով կրթվելու, նոր հմտություններ ձեռք բերելու և կամ ոլորտային փոփոխություններ անելու վրա։

🏳 Ու՞մ ասել աշխատանքից դուրս գալու մասին՝

Նպատակահարմար է նախապես տեղեկացնել Ձեր ղեկավարին։ Մի՛ խոսեք Ձեր հեռանալու մասին կոլեգաների հետ, եթե դեռ լիովին վստահ չեք որոշման մեջ։ Պահե՛ք դրական հարաբերություններ Ձեր ղեկավարի հետ, քանի որ նրանց կարծիքները կարող են կարևոր լինել այլ աշխատանքի ընդունվելիս։

🏳 Ի՞նչ պատճառաբանություններ ներկայացնել՝

Ամենակարևորը եղե՛ք անկեղծ և ուղիղ ասեք այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել Ձեր որոշման կայացման մեջ։ Խոսակցությունը պահեք գործնական դաշտում։ 

🏳 Ի՞նչ անել աշխատանքային վերջին օրերին՝

Ծանուցումը տալուց հետո դուք ունեք երկու հիմնական նպատակ՝ օգնել ձեր նախագծերի և պարտականությունների սահուն անցմանը և ամրապնդել ձեր հարաբերությունները գործընկերների հետ, որոնց հետ ցանկանում եք կապի մեջ մնալ:

🏳 Մնացե՛ք կապի մեջ՝

Երբ անցնեք հաջորդ աշխատանքին, ավելի հեշտ կլինի ողջ էներգիան կենտրոնացնել ձեզ անհրաժեշտ նոր հարաբերություններ կառուցելու վրա, բայց մի՛ կորցրեք կապը նաև նախկին գործընկերների հետ: «Ջերմ պահեք ձեր վստահելի ընկերների, գործընկերների և խորհրդատուների ցանցը», - խորհուրդ է տալիս խորհրդատու Ջոդի Գլիկմանը: «Եթե դուք լավ աշխատանք եք կատարել, իրական կամ իմաստալից հարաբերություններ եք կառուցել կամ նույնիսկ պարզապես արժեքավոր հմտություններ եք ձեռք բերել, դեն մի՛ նետեք այդ ամբողջ փորձը՝ ձևացնելով, որ ձեր կյանքի այս տարիները գոյություն չեն ունեցել»: 

 

SHARE: