Ամենատարօրինակ մասնագիտությունները, որոնց մասին քչերը գիտեն

1․ Մրջյուն որսացող


Այս մասնագետը պետք է ընտրի մրջնաաբնից լավագույն տեսակներին, որոնք հետագայում պետք է նպաստեն ցեղի շարունակման գործին արհեստական մրջնաբուծարաններում։


2․ Ուղեղ դուրս բերող


Այս մասնագետի աշխատավայրն է սպանդանոցը։ Նրա պարտականությունն է սպանված կենդանու գանգից հմտորեն հանել ուղեղը՝ այն ռեստորան ուղարկելու համար։


3․ Ներքնակներ փորձարկող


Ո՞վ չի սիրել մանկության տարիներին թռչկոտել ներքնակների վրա, որի համար մեզ ծնողները նախատում էին։ Բայց պարզվում է, գոյություն ունի մասնագիտություն, որ նույն թռչկոտելու համար վարձատրում են, այն կոչվում է ներքնակների թեսթավորող։


4․ Ճամփորդական իրերի հավաքող


Նյու Յորքի բնակիչները պատրաստ են մոտ 1000 դոլլար վճարել մասնագետին, որն իրենց երեխայի համար կհավաքի ամառային ճամբարի համար անհրաժեշտ իրերը։


5․ Ապրել շքեղ բնակարաններում և վարձատրվել


Այս գործունեությունն  աշխատանքը դժվար է անվանել,ապրիր, վայելիր, վարձատրվիր՝ իսկական դրախտ։ Պարզվում է, որ այս մարդիկ քոչվորներ են և ստեղծում են տպավորություն, որ տանը կյանք կա, բնականաբար հետևելով բնակարանի իդեալական մաքրությանն ու կարգուկանոնին։ Իսկ երբ բնակարանի գնորդ հայտնվի, նրանք տեղափոխվում են մեկ այլ՝ նմանատիպ բնակարան։


6․ Արցունք վաճառողներ


Ասիական երկրներում մարդիկ սովոր են զսպել իրենց, այդ պատճառով հուղարկավորությունները սպասարկում են հատուկ լացողներ։ Գոյություն ունի նույնիսկ հատուկ գնային սանդղակ․ լաց լինել՝ 1 մետաղադրամ, հեկեկալով լալ՝ 3 մետղադրամ, ծնկաչոք ողբալով լալ՝ 7 մետաղադրամ, հեկեկալը շորերը պատառոտելով և գետնաքարշ գալով՝ 20 մետաղադրամ։ Հետաքրքիր է, որ նախքան արարողությունը հարկավոր է թեսթավորվել։


7․ Վախեցնող մարդ


Այս մասնագիտությունը պահանջում է․ որ տվյալ անձը բաց նարնջագույն վերնազգեստով, ակկորդեոնի և զանգակի միջոցով քշի թռչուններին։ Այդ ծառայության դիմաց նա ստանում է շաբաթական 250 ֆունտ ստեռլինգ։


8․ Պինգվինների օգնականներ


Այս տարօրինակ մասնագիտության մարդիկ աշխատում են Անտարկտիդայում, նրանցից  պահանջվում է ընդամենը ուղղել, կամ ոտքի կանգնեցնել պինգվիններին, որոնք ինքնաթիռներին նայելիս մեջքի են ընկնում, իսկ այդ դիրքից նրանք մեծ դժվարությամբ են ոտքի կանգնում։


9․ Երազանքներ վաճառող

Ամեն մարդ ունի իր երազանքը և շատ կցանկանար այն դարձնել իրականություն։ Չիկագոյի ընկերություններից մեկը իր վրա է վերցրել նման ծառայություն։ Մարդիկ պետք է գնան ընկերության գրասենյակ, ներկայացնեն իրենց երազանքը, կատարեն վճարում և իրականություն դարձնեն այն։ Հարկ է նշել, որ մինիմալ վճարի գումարը կազմում է 150000 դոլար։


10․ Հերթ կանգնող


Բրիտանացիներն ունեն այլընտրանք․ երկրում հայտվել է մարդկանց խմբաքանակ, ովքեր քաղաքացիներին խոստանում են, որ այլևս հերթ կագնելու խնդիր չկա։ Նրանց փոխարեն դա կկատարի հատուկ մարդ՝ «հերթ կանգնողը»։ Ծառայության արժեքը այդքան էլ մատչելի չէ՝ մեկ ժամը մոտ 40 դոլար։ Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր անգլիացի իր կյանքում մեկ տարուց ավել է կանգնում հերթերի մեջ, ապա այս տարբերակը միանգամայն արդարացված է։