How to start career with #MotiveSystems
Շարժական և վեբ հավելվածների նախագծման և զարգացման ոլորտում մասնագիտացված թվային կազմակերպութոյւններից է «Motive Systems»-ը: Կազմակերպությունը զբաղվում է վեբ և բջջային հարթակների ծրագրավորման աշխատանքներով՝ ԱՄՆ֊ին և Թաիլանդին նորարարական թվային արտադրանք մատուցելով։
- Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կըդգրկվեն մեր աշխատակազմ և կլինեն մեզանից մեկը։ «Motive Systems»-ը տարբեր մասնագիտական մակարդակների համար նախատեսում է հավասարաչափ ուշադրություն և արժանի վարձատրություն։ Տարին երկու անգամ աշխատավարձի բարձրացումներ են լինում։ Ըստ մասնագիտական մակարդակների, աշխատավարձի չափը տատանվում է 80.000֊1.200.000 դրամի սահմաններում. -- Այժմ, աշխատակիցների ցանկությունից ելնելով, կազմակերպում ենք անվճար անգլերենի դասընթացներ։ Եթե հաջորդ ցանկությունը լինի յոգան, դա նույնպես կկազմակերպենք,- ավելացնում է պարոն Մուրադյանը։
Գործակալությունում չկան տնօրեն-աշխատակից հարաբերություններ։ Ղեկավարման ընկերական միջոցը կազմակերպության հիմնադիրը համարում է առավելություն: Գոյություն ունեն տարբեր հաստիքներ, որոնց թիմերն ունեն իիենց պատասխանատուները։ Աշխատանքային ժամերը ճկուն են, ինչն էլ հնարավորություն է տալիս աշխատողներին հարմարվել և հաճախել ավելի մեծ եռանդով։
Ձեզ կհետաքրքրեն
Ուրախ ենք ներկայացնել մեր նոր գործիքը, որը թույլ է տալիս անմիջապես Ձեր էջից թարմացնել աշխատանքի որոնման կարգավիճակը։ Ընտրեք «Ակտիվ փնտրում եմ աշխատանք», «Բաց եմ առաջարկների համար» կամ «Չեմ փնտրում աշխատանք» կարգավիճակներից որևէ մեկը՝ գործատուներին Ձեր հասանելիության մասին տեղեկացնելու համար։ Թարմացրեք Ձեր կարգավիճակը հենց հիմա և վերահսկեք Ձեր էջի տեսանելիությունը։