Նշեք աշխատանքի որոնման ձեր կարգավիճակը․ նորույթ Job.am-ում
Մեր հարթակում աշխատանք փնտրող թեկնածուների հնարավորություններն ավելացան ևս մեկով․ այժմ կարող եք ձեր ռեզյումեն հասանելի դարձնել կամ սահմանափակել դրա տեսնալիությունը գործատուների համար։ Այս գործիքը ներդրել ենք, որպեսզի կարողանաք հստակ ցույց տալ, թե արդյոք այս պահին փնտրում եք աշխատանք, բաց եք առաջարկների համար, թե ոչ։ Կարգավորումները հասանելի են Job.am-ի օգտահաշվում։
Հասանելի է աշխատանքի որոնման կարգավիճակի 3 տարբերակ՝
1․ Ակտիվ փնտրում եմ աշխատանք
Այս տարբերակի ընտրության դեպքում ձեր ռեզյումեն կդառնա տեսանելի բոլոր այն գործատուների համար, ովքեր օգտվում են հարթակի՝ թեկնածուների որոնման համակարգից։ Նրանք կկարողանան ուղիղ կապ հաստատել ձեզ հետ, հրավիրել դիմելու իրենց թափուր հաստիքներին կամ ուղարկել աշխատանքային առաջարկ։ Այս տարբերակը հարմար է հատկապես այն դեպքում, երբ պատրաստ եք հնարավորինս շուտ փոխել աշխատանքը։
2․ Բաց եմ առաջարկների համար
Եթե այժմ ակտիվորեն չեք փնտրում աշխատանք, սակայն պատրաստ եք դիտարկել նոր հնարավորություններ, այս տարբերակն իդեալական է ձեզ համար։ Ձեր ռեզյումեն հասանելի կլինի գործատուներին՝ ուղեկցված նշումով այն մասին, որ ակտիվորեն չեք զբաղվում փնտրտուքով։ Սա լավագույն լուծումն է նրանց համար, ովքեր գոհ են ներկայիս աշխատանքից, բայց չեն բացառում ավելի լավ աշխատանքի հնարավորությունը։ Այս տարբերակի շնորհիվ կշարունակեք մնալ աշխատաշուկայի տեսադաշտում։
3․ Չեմ փնտրում աշխատանք
Եթե ներկայումս ոչ մի կերպ հետաքրքրված չեք նոր աշխատանքով, կարող եք ընտրել այս կարգավիճակը։ Այդ դեպքում ձեր ռեզյումեն տեսանելի կլինի միայն այն գործատուների համար, որոնց ինքներդ դիմել եք։ Այս կարգավիճակը հարմար է, եթե ցանկանում եք կենտրոնանալ ձեր ներկայիս աշխատանքի վրա կամ ժամանակավորապես դուրս գալ աշխատաշուկայից։
Հիշեցնենք, որ մեր հարթակում գրանցվելն անվճար է։ Կարող եք ներբեռնել մինչև 3 ռեզյումե՝ տարբեր հաստիքների դիմելու համար։ Անկախ նրանից, թե որ տարբերակն եք ընտրում, պարբերաբար թարմացրեք ձեր ռեզյումեն հարթակում։ Նույնիսկ եթե այժմ չեք փնտրում աշխատանք, հիշեք, որ երբեմն լավ հնարավորությունները հայտնվում են անսպասելի։
Ձեզ կհետաքրքրեն