Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հարցազրույց Վահրամ Միրաքյանի հետ

27.03.2018 | 3388 դիտում

Աշխատանքի ընդունման խնդիրը այսօր թերևս ամենաարդիականներից է երիտասարդների շրջանում: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո շատերը հայտնվում են փակուղու առաջ. ի՞նչ անել, ինչպե՞ գտնել սեփական մասնագիտթյանը համապատասխան աշխատանք: Այս և շղթայական այլ խնդիրների մասին զրուցել ենք մարքետոլոգ Վահրամ Միրաքյանի հետ:

 

-Պրն. Միրաքյան, որոնք են այսօր ամենապահանջված մասնագիտություններն աշխատաշուկայում:

- Հարցը կարելի է դիտարկել երկու առանցքով. արդի մասնագիտություններ, որ պահանջում են բարձրագույն կրթություն և այնպիսիք, որ չեն պահանջում; Առաջինների շարքում կնշեմ ծրագրավորումը, հաշվապահությունը, վաճառքի մասնագետների աշխատանքը, որի պակասը այսօր շուկայում կա, և շատ գործատուներ փնտրում են լավ մասնագետներ, բայց, ցավոք, չունենք, իսկ բարձրագույն կրթություն չպահանջող մանագիտություննեից արդի են կենցաղային մի շարք գործերով զբաղվող վարպետնները, և լավ մասնագետ լինելու դեպքում հավատացեք նրանք ունեն բավական մեծ զբաղվածություն և աշխատանքի խնդիր չունեն:

 

-Շատ լավ, եթե  վերոնշյալ մասնագիտությունների պահանջարկը կա, ո՞րն է խնդիրը, որ չկան համապատասխան մասնագետներ:

-Կարծում եմ հիմնական խնդիրը կրթական մոդելն է: Ցանկացած երկրի կրթական համակարգ ստեղծվում է սպասարկելու տվյալ երկրի տնտեսությունը: Մեր կրթահամակարգը հարմարեցված է ԽՍՀՄ-ի   տնտեսությանը. այն չկա, իսկ կրթական մոդելը նույնն է: Մեկ այլ խնդիր ևս կա. քարոզչական դաշտում կեղծ արժեքներ են պրոպագանդվում որոշ մասնագիտությունների նկատմամբ՝ օրինակ միջազգային հարբերությունների մասնագետ և նման այլ   «սպտակ օձիքով»   մասնագիտություններ, որոնք ընտրելով երիտասարդները ձգտում են լավ ապագայի:

 

-Այսօր աշխատանքի ընդունվելու երիտասարդների   մեծագույն խնդիրներից է փորձի բացակայությունը: Ի՞նչ լուծում եք տեսնում այս հարցի առնչությամբ այն սկսնակների համար, ովքեր իսկապես ունեն հիմարար գիտելիքներ:

- Արևմուտքում հետևյալ լուծումն են գտել. միջնորդ կազմակերպությունները ընտրում են սկսնակների և ուղղարկում  նրանց անվճար աշխատելու որևէ հիմանրկում: Հայաստանում այս մշակույթը չկա կամ գուցե նոր է ձևավորվում, այդ պատճառով հենց իրենք պետք է նախաձեռնող լինեն, դիմեն այն կազմակերպությանը, որտեղ ցանկանում են աշխատել, զբաղվեն կամավորությամբ, փորձ ձեռք բերեն: Երիտասարդները սպասում են, որ ամեն ինչ մատուցվի պատրաստի՝ սկուտեղի վրա, սակայն հարկավոր է գործել, նույնիսկ յուրացնել մի քանի մասնագիտություն՝ լավ վաստակելու և մեր հասարակության մեջ արժանապատիվ ապրելու  համար:

 

-Եթե փորձեք վերհիշել, դուք ի՞նչ խնդիրների եք բախվել, երբ ավարտեցիք համալսարանը և կար աշխատանքի ընդուվելու հարցը. գուցե սեփական փորձով կիսվեք երիտասարդների հետ և խորհուրդներ տաք նրանց, ովքեր աշխատանք են փնտրում:

- Իմ առաջին աշխատանքը ռադիոյում է եղել, բայց երբ բանակից վերադարձա ինքս էլ զբաղվել եմ կամավորությամբ և  երբ պատրաստվում էի դուրս գալ, ինձ առաջարկեցին մնալ և աշխատել, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս, եթե անգամ զբաղվում եք կամավորությամբ, ցուցաբերեք ձեզ լավագույնս, որ հետո նրանք ցանկանան համագործակցել ձեզ հետ: Լավ աշխատանք գտնելու կարևորագույն  նախապայամնը երազնքն է. հստակ ձևավորված երազանքը, այլապես նրանք կգտնեն 70-150 հազար դրամ աշխատավարձով ինչ-որ գործ և կաշխատեն  որոշ շրջան:

Երազանքից հետո հարկավոր է գտնել այն կազմակերպությունը, որտեղ դու ցանկանում ես աշխատել, օգտվել ինտերնետից՝ կազմել ինքնակենսագրական, ծանոթանալ հարցազրույց անցնելու կանոններին և սկսել զբաղվել կամավորությամբ:

 

Հեղինակ՝ Էլեն Աղաջանյան