Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ինքնավստահությունը ՝ հարցազրույցի հաղթաթուղթ

22.11.2017 | 2779 դիտում

7  ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ԱՎԵԼԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ  ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

 

1.    Հաղորդակցվի՛ր, ոչ թե՝ տպավորի՛ր

 

Հարցազրույցի ժամանակ շատ կարևոր է կենտրոնանալ ոչ թե հարցազրուցավարին տպավորելու վրա, այլ՝ նրա վստահությունը շահելու: Երբեմն մեզ թվում է, թե ինքնավստահությունը մեզ անպարտելի ցույց տալն է, սակայն իրականում պետք է պարզապես գրավել դիմացինի կարեկցանքը և նրան դեպի Ձեզ տրամադրել՝ ցույց տալով նաև, որ դուք լավագույն թեկնածուն եք այդ գործի համար:

 

2.    Օգտագործե՛ք շնչառական վարժություններ

 

Հարցազրույցին լավագույնս ներկայանալու համար կարևոր է լինել անկաշկանդ և հանգիստ, ուստի լարվածությունը ցրելու համար խորհուրդ է տրվում կատարել շնչառական հանգստացնող վարժություններ, որոնք և՛ կազատեն Ձեզ “նախահարցազրուցային սթրեսից”, և՛ հոգեպես ավելի վստահ կզգաք Ձեզ:

 

3.    Բարի գտնվեք՛ Ձեր նկատմամբ

 

Շատ կարևոր է սրտացավորեն մոտենալ ինքներդ Ձեզ: Եթե անգամ շփոթված եք, կամ նյարդային, պատկերացրեք, որ լավագույն թեկնածուն եք այդ աշխատանքի համար: ՄԻ՛ վախեցեք վաճառել Ձեզ: Հարցազրուցավարը Ձեր միտքը չի կարդում, այսինքն Դուք այնպիսին եք, ինչպիսին ներկայանում եք:

 

4.    Ինքնավստահ դիրք ընդունեք՛

 

Տեղավորվե՛ք հարմարավետ և Ձեզ պահե՛ք հնարավորինս վստահ: Մի խուսափեք խոսքի մեջ դադարներ անելուց. Բնական է, երբ փորձում եք կենտրոնանալ նյութի վրա: Փակ դիրք մի՛ ընդունեք, քանի որ դա դժվարացնում է շփումը:

 

5.    Պատկերացրե՛ք, որ արդեն ընդունվել եք աշխատանքի

 

Եթե դուք մտքում ունենաք այն տեսարանը, որ հարցազրույցը հաջող անցկացվել և ավարտվել է, Դուք ավելի թեթև կմոտենաք դրան: Պոզիտիվ ու հույսով նայեք հարցազրույցին և այն միանշանակ կկայանա:

 

6.    Նախապես փորձեք հարցազրույցը

 

Եթե Դուք տանը փորձարկեք հարցազրույցը եղբոր կամ ընկերոջ հետ, Դուք ավելի լավ կպատկերացնեք, թե ինչպես Ձեզ համար ավելի շահավետ ձևով պատասխանեք դրանց: Դուք, այս կամ այն հարցը լսելիս, այլևս չեք շփոթվի, որովհետև նախօրոք գիտեիք, որ այն հնչելու է:

 

7.    Ընկերացեք՛ Ձեր լարվածության հետ

 

Բացարձակապես ամոթալի չէ, որ Դուք հուզվում եք հարցազրույցից առաջ, և կարիք չկա, որ մեղադրեք Ձեզ դրա համար, կամ ճնշեք ինքներդ Ձեզ: Պարզապես փորձեք՛ ընկերանալ ներքին լարվածության հետ և լեզու գտնել դրա հետ:

Կհետաքրքրեն նաև