Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ձեռք բե՛ր և ռեալիզացրու՛ գաղափարներդ Հայաստանի լավագույն ընկերություններում

13.11.2017 | 2802 դիտում

10$ արժողությամբ միկրոչիպը 2D ուլտրաձայնային մեխանիզմը դարձնում է 3D պատկերող սարք


Տեխնոլոգիան, որը հետևում է, թե սմարթՖոնը ինչպես է կողմնորոշվում, այժմ կարողանում է 2-D  ուլտրաձայնային մեխանիզմը դարձնել 3 – D. Տեխնիկայի “բանալին”  մի եղունգի չափ ունեցող միկրոչիպն է, որը ամրացված է սովորական սկաների վրա և փոխանցում է առարկայի երկչափ պատկերը: “2D տեխնոլոգիայով դուք կարող եք տեսնել առարկայի մակերեսը  առանց դրա պարունակությունը տեսնելու, բայց այդպես կարող եք թույլ տալ սխալներ”,- ասում է Բրոդերը,-«խնդիրներ կան, որ կարող են լուծվել 3D կողմնորոշման և ամբողջական պարունակության պատկերման շնորհիվ: Անհավանական ցածր գնով այս հնարավորությունը ձեռք բերելը թվում է լավագույն լուծումը»:
Հետազոտությանն աջակցել է «Wallace H Coulter» հիմնադրամի Սթենվորդի համալսարանի մասնաճյուղը, որ տարբեր համալսարեններում հովանավորում է համատեղ հետազոտական նախագծեր: Վերջին դրամաշնորհը Արտակարգ բժշկության և ընդհանուր էլեկտրականության հիմնադրամի կողմից ֆինանսավորելու է տրավմատիկ շոկով հիվանդների մոտ արյունազեղման և արյունահոսության պատճառները բացահայտող գործիքների և սարքավորումների կլինիկական փորձարկումները:

 

Միտքն ընթերցող և ուղեղը արձանագրող տեխնոլոգիա

 

Հետազոտությունները ցուցադրել են, թե ինչպես արձանագրել այն, ինչ տեսնում է մարդկային ուղեղը՝ օգտագործելով վերարտադրելու FMRI սկանավորումը այն մարդկանց մոտ, որ դիտում ենտեսահոլովակ, որը ներկայացնում է մտքի ընթերցում: Սրա զարգացումը կարող է բերել արհեստական ինտելեկտի բարելավման և ուղեղի նոր ֆունկցիայի բացահայտման: Ծայրահեղ կարևոր դեր ունեցավ ալգորիթմի մի տեսակ, որը կոչվում է նեյրոնյան պտտվող ցանց, որ առանցքային էր համակարգիչների և սմարթվոնների՝ դեմքեր և դեպքեր ճանաչելու գործում: Նեյրոնյան պտտվող ցանցերը՝ որպես խորացված ուսուցում, օգտագործվում էին ուսումնասիրելու, թե ինչպես է ուղեղը մշակում վիճակագրական պատկերներ և տեսողական այլ ազդակներ: “Այդուհանդերձ վերջին արդյունքները առաջին անգամ ցույց են տալիս, թե ինչպես է ուղեղը վերամշակում ֆիլմերի բնական տեսարանները. ուղեղի ապակոդավորում այն ժամանակ, երբ մարդիկ փորձում են հասկանալ տեսողական բարդ և դինամիկ շրջակա միջավայրը”,-ասում է պրոֆեսոր Հեյգուանգ Վենը,- “օրինակ՝ ջրային կենդանի, լուսին, կրիա, մարդ: Կարծում եմայս գործի կարևոր մասն այն է, որ մենք արձանագրումն իրականացնում ենք գրեթե համաժամանակյա: Մենք սկանավորում ենք ուղեղն ամեն 2 վայրկյանը մեկ, և մոդելը վերականգնում է տեսողական էֆեկտը` դրա առաջացմանը զուգընթաց”:

 

Խելացի Մատանի: Կորպուսով բջջային սարքերը կարելի է ճշգրիտ և հետևողական կերպով կառավարել փոքրիկ ցուցիչի միջոցով
 
Բջջային նորագույն միջոցները, օրինակ՝ AplleWatch-ը, ունեն մի թերություն: Ոչ մեծ չափի էկրանը դժվարացնում է դրանց օգտագործումը: Սաարրլանդի գիտնական-ծրագրավորողները մշակել են այլընտրանքային տարբերակ, որ կոչվում է «DeformWear»: Փոէր անջատիչը հարմարեցվում է մատանու վրա և հագցվում, ասենք, մարմնին: Այն կարելի է տեղադրել ցանկացած ուղղությամբ, սեղմել կամ հարմարացնել աջ, ձախ, վերև, ներքև: «Քանի որ Smartwatch-ի նման բջջային միջոցների ինտերակտիվ էկրանը շատ փոքր է, դրանց վրա անհատական հպումներով կարող են իրականացվել միայն մի քանի հրամաններ»,- բացատրում է Սաարլանդի համալսարանի պրոֆեսոր Յուրգեն Շտեյմլը: Սա կնպաստի շուկայում բջջային ավելի փոքր միջոցների տարածմանը:

Կհետաքրքրեն նաև