Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալը. ինչպես արագ վերագտնել աշխատանքային ռիթմը

Արձակուրդից հետո աշխատանքի առաջին օրերը միշտ չէ, որ հեշտ են։ Մի քանի շաբաթ հանգստից հետո դժվար է կրկին կենտրոնանալ առաջադրանքների վրա և վերադառնալ սովորական գրաֆիկին։ Առանձնացրել ենք մի քանի պարզ քայլ, որոնք կօգնեն այդ անցումը դարձնել ավելի հարթ։

 

Մի փորձեք ամեն ինչ հասցնել առաջին օրը

Արձակուրդից վերադառնալուց հետո բնական է, որ կուտակված նամակներ և առաջադրանքներ կլինեն։ Մի փորձեք ամեն ինչ միանգամից անել։ Սկսեք ամենակարևոր և հրատապ գործերից և աստիճանաբար անցեք մնացած աշխատանքներին։

 

 

Կազմեք առաջնահերթությունների ցանկ

Նշեք այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն հենց առաջին օրերին և առանձնացրեք դրանք այն աշխատանքներից, որոնք կարող են սպասել։ Այս մոտեցումը կօգնի դասակարգել անելիքները, ուշադրության կենտրոնում պահել առաջնահերթ առաջադրանքները և խուսափել ավելորդ լարվածությունից։

 

Վերադարձեք աշխատանքային սովորություններին

Փորձեք վերականգնել ձեր առօրյային՝ ժամանակին սկսելով աշխատանքը, պլանավորելով ընդմիջումները և պահպանելով սովորական աշխատանքային ռիթմը։

 

 

Ժամանակ տվեք ձեզ

Մի անհանգստացեք, եթե առաջին օրը նույն արդյունավետությամբ չեք աշխատում, ինչպես արձակուրդից առաջ։ Սովորաբար առաջին շաբաթը բավական է, որպեսզի կրկին մտնեք աշխատանքային ընթացքի մեջ։

 

Արձակուրդը նախատեսված է ուժերը վերականգնելու համար։ Իսկ աշխատանքի վերադարձը չպետք է լինի սթրեսային։ Ճիշտ պլանավորման շնորհիվ կարող եք արագ վերագտնել աշխատանքային ռիթմը և շարունակել աշխատել նոր էներգիայով։

Ձեզ կհետաքրքրեն