Ինքնավստահությունը ՝ հարցազրույցի հաղթաթուղթ
7 ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ԱՎԵԼԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
1. Հաղորդակցվի՛ր, ոչ թե՝ տպավորի՛ր
Հարցազրույցի ժամանակ շատ կարևոր է կենտրոնանալ ոչ թե հարցազրուցավարին տպավորելու վրա, այլ՝ նրա վստահությունը շահելու: Երբեմն մեզ թվում է, թե ինքնավստահությունը մեզ անպարտելի ցույց տալն է, սակայն իրականում պետք է պարզապես գրավել դիմացինի կարեկցանքը և նրան դեպի Ձեզ տրամադրել՝ ցույց տալով նաև, որ դուք լավագույն թեկնածուն եք այդ գործի համար:
2. Օգտագործե՛ք շնչառական վարժություններ
Հարցազրույցին լավագույնս ներկայանալու համար կարևոր է լինել անկաշկանդ և հանգիստ, ուստի լարվածությունը ցրելու համար խորհուրդ է տրվում կատարել շնչառական հանգստացնող վարժություններ, որոնք և՛ կազատեն Ձեզ “նախահարցազրուցային սթրեսից”, և՛ հոգեպես ավելի վստահ կզգաք Ձեզ:
3. Բարի գտնվեք՛ Ձեր նկատմամբ
Շատ կարևոր է սրտացավորեն մոտենալ ինքներդ Ձեզ: Եթե անգամ շփոթված եք, կամ նյարդային, պատկերացրեք, որ լավագույն թեկնածուն եք այդ աշխատանքի համար: ՄԻ՛ վախեցեք վաճառել Ձեզ: Հարցազրուցավարը Ձեր միտքը չի կարդում, այսինքն Դուք այնպիսին եք, ինչպիսին ներկայանում եք:
4. Ինքնավստահ դիրք ընդունեք՛
Տեղավորվե՛ք հարմարավետ և Ձեզ պահե՛ք հնարավորինս վստահ: Մի խուսափեք խոսքի մեջ դադարներ անելուց. Բնական է, երբ փորձում եք կենտրոնանալ նյութի վրա: Փակ դիրք մի՛ ընդունեք, քանի որ դա դժվարացնում է շփումը:
5. Պատկերացրե՛ք, որ արդեն ընդունվել եք աշխատանքի
Եթե դուք մտքում ունենաք այն տեսարանը, որ հարցազրույցը հաջող անցկացվել և ավարտվել է, Դուք ավելի թեթև կմոտենաք դրան: Պոզիտիվ ու հույսով նայեք հարցազրույցին և այն միանշանակ կկայանա:
6. Նախապես փորձեք հարցազրույցը
Եթե Դուք տանը փորձարկեք հարցազրույցը եղբոր կամ ընկերոջ հետ, Դուք ավելի լավ կպատկերացնեք, թե ինչպես Ձեզ համար ավելի շահավետ ձևով պատասխանեք դրանց: Դուք, այս կամ այն հարցը լսելիս, այլևս չեք շփոթվի, որովհետև նախօրոք գիտեիք, որ այն հնչելու է:
7. Ընկերացեք՛ Ձեր լարվածության հետ
Բացարձակապես ամոթալի չէ, որ Դուք հուզվում եք հարցազրույցից առաջ, և կարիք չկա, որ մեղադրեք Ձեզ դրա համար, կամ ճնշեք ինքներդ Ձեզ: Պարզապես փորձեք՛ ընկերանալ ներքին լարվածության հետ և լեզու գտնել դրա հետ:
You may also like