Ինչպես հասկանալ, թե որ հմտություններն են քեզ անհրաժեշտ՝ մասնագիտական զարգացման համար
Կարիերայի աճը սովորաբար արդյունք է ճիշտ պահին ճիշտ հմտությունները զարգացնելու։ Բայց ինչպե՞ս հասկանալ, թե փոփոխվող աշխատաշուկայում կոնկրետ քեզ ինչ հմտություն է պակասում, ո՞ր ուղղությամբ ներդնել ժամանակն ու ջանքները՝ հաջողելու համար։ Այս հարցերին ենք անդրադառնում մեր այսօրվա բլոգում։
Վերլուծիր քո ներկա աշխատանքը և ապագայի նպատակները
Սկսիր այս հարցերից․
Եթե ցանկանում ես ղեկավար դիրք զբաղեցնել, ապա միայն մասնագիտական հմտությունները (hard skills) բավարար չեն լինի, պետք կգան նաև հաղորդակցման, թիմային կառավարման և ռազմավարական մտածողության հմտություններ։ Եթե նպատակդ ոլորտդ փոխելն է, ապա գուցե պետք լինի լրիվ նոր տեխնիկական բազա։ Կարևոր է ոչ միայն «ուզել աճել», այլ հստակեցնել, թե ինչ ուղղությամբ։
Ուսումնասիրիր աշխատաշուկան
Վերլուծիր քո ոլորտի թափուր հաստիքները։ Ուշադրություն դարձրու, թե ինչ հմտություններ են կրկնվում հայտարարություններում, ինչ գործիքներ կամ ծրագրեր են առավել պահանջված, որ հմտություններն են նշվում որպես «պարտադիր», իսկ որոնք՝ «ցանկալի»։
Սա ամենապարզ և իրական աղբյուրն է հասկանալու համար, թե աշխատաշուկան ինչ է ակնկալում։ Կարող ես կազմել նաև հաճախ հանդիպող պահանջների ցանկ։
Խոսիր ոլորտի մարդկանց հետ
Գործընկերները և HR մասնագետները կարող են հստակ ցույց տալ, թե ինչն է կարևոր այս պահին։ Հարցրու, թե ինչ հմտություններն են այսօր առավել գնահատվում, ինչն է քեզ պակասում հաջորդ մակարդակ անցնելու համար։
Վերլուծիր քո ուժեղ և թույլ կողմերը
Անկեղծորեն գնահատիր քեզ՝ պատասխանելով այս հարցերին․
Հաճախ մենք կենտրոնանում ենք միայն այն հմտությունները զարգացնելու վրա, որոնք մեզ դուր են գալիս, սակայն, միշտ չէ, որ իրական աճ են ապահովում։
Ունեցիր ուսուցման հստակ պլան
Երբ արդեն պարզ է, թե ինչ պետք է սովորել, հստակեցրու հետագա քայլերդ՝ որոշելով, թե որտեղ ես սովորելու (օնլայն դասընթաց, ինթերնշիփ), ինչ ժամկետներում և ինչպե՞ս ես չափելու առաջընթացը։
You may also like