Ինչպես գտնել աշխատանք, երբ փորձ չունես, իսկ գործատուն փնտրում է փորձառու աշխատակիցների
Առանց փորձի չեն ընդունում աշխատանքի, սակայն եթե աշխատանքի չեն ընդունում, ինչպե՞ս ձեռք բերել այն․ թվում է՝ սա աշխատաշուկայի հավերժ խնդիրն է։ Ուսանողների և ուսումը նոր ավարտածների պարագայում խնդիրն այնքան էլ ցավոտ չէ, քանի որ ոչ ոք նրանցից չի սպասում տպավորիչ փորձ ու պորտֆոլիո։ Այլ է հարցը, երբ խոսքը, օրինակ, 30 կամ ավելի տարեկան անձանց մասին է, օրինակ տարիների ընթացքում միայն երեխաների դաստիարակությամբ զբաղված կանանց, կամ այսպես կոչված «հավերժ ուսանողների», ովքեր շարունակում են սովորել կամ փնտրել իրենց տեղը, փորձել են տարբեր ուղղություններ, բայց ոչ մի տեղ չեն խորացել։
Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը նույնն է՝ դուք սկսում եք կարիերան մի տարիքից, երբ ձեզանից արդեն ակնկալվում է մի քանի տարվա փորձ։ Ինչպե՞ս վարվել այս պարագայում:
1․ Նշեք առաջնահերթությունները
Նախ մտածեք՝ ինչն է հիմա ձեզ համար ամենակարևորը։ Եթե աշխատավարձը, ապա նպատակահարմար է առանց սպասելու «կատարյալ պաշտոնի» գտնել մի աշխատանք, որը կծածկի նվազագույն ծախսերը, իսկ երբ իրավիճակը կայունանա, կկարողանաք մտածել երկարաժամկետ կարիերայի մասին։
Եթե ֆինանսական խնդրի առաջ կանգնած չեք, ապա մի փոքր մտածեք, ուսումնասիրեք աշխատաշուկան և ընտրեք ձեզ հետաքրքիր ուղղություն, ապա անցեք ուսուցում կամ կարճատև դասընթաց, ձեռք բերեք հմտություններ, և հետո դիմեք աշխատանքի։
2․ Զարգացրեք ունիվերսալ հմտություններ
Կան գիտելիքներ, որոնք օգտակար են գրեթե ամեն ոլորտում՝
Այդպես արդեն կունենաք որոշակի հմտություններ, որոնք կարող եք առաջարկել գործատուին։
4. Ստեղծեք պորտֆոլիո, եթե անգամ փորձ չունեք
Մասնակցեք այնպիսի դասընթացի, որի ընթացքում կաշխատեք իրական նախագծերի վրա։ Փորձեք ֆրիլանս աշխատանք գտնել, որը կօգնի ունենալ իրական արդյունքներ։ Եթե ձեր ոլորտը ստեղծագործական է, ստեղծեք աշխատանքներ ինքնուրույն, օրինակ՝ գրեք տեքստեր, ձևավորեք կոնցեպտներ, մշակեք բրենդի գաղափար։
5․ Մի դիմեք միայն «առանց փորձի» նշումով հայտարարություններին
Շատ անգամ գործատուն գրում է «պահանջվում է 1 տարվա փորձ», բայց իրականում պատրաստ է դիտարկել նաև նորեկների։ Եթե դուք անցել եք դասընթացներ կամ ունեք պորտֆոլիո, դա արդեն փորձ է։ Գրեք HR մասնագետին անմիջապես։ Երբեմն համակարգերը ավտոմատ մերժում են թեկնածուներին, փորձի պակասի պատճառով, իսկ ուղիղ նամակը կարող է շրջանցել այդ պատնեշը։
You may also like