Ինչպե՞ս պաշտպանվել աշխատանքային խաբեություններից
Այսօր աշխատանքի որոնումը հաճախ համատեղվում է բազմաթիվ ռիսկերի հետ, որոնցից ամենահավանականը և վտանգավորը աշխատանքային խաբեություններն են։ Անդրադառնանք աշխատանքային խարդախությունների հիմնական նշաններին։
Չափազանց լավ առաջարկ՝ առանց հստակ պահանջների
Համոզվեք, որ առաջարկը տրամաբանական է։ Եթե առաջարկում են շատ բարձր աշխատավարձ՝ առանց փորձառության կամ հստակ պահանջների, սա կարող է լինել մեծ գումարներով հրապուրելու և մոլորեցնելու փորձ։
Առաջին փուլում պահանջում են կանխավճար կամ անձնական տվյալներ
Թվացյալ գործատուի կողմից անձնական տվյալներ, ներառյալ սոցիալական քարտի համարը, անձնագրի սկանները կամ բանկային տվյալները պահանջելը այս փուլում կարող է վտանգավոր լինել։ Նույնը վերաբերում է կանխավճարներին, ինչպես օրինակ՝ պարտադրելը, որ գնեք վիդեոդասեր կամ ծրագրեր։
Անհասկանալի պայմանագրեր, որոնց մեջ բացակայում են կարևոր կետեր
Եթե աշխատանքային պայմանագիրը շատ ընդհանրական է կամ կան կասկածելի կետեր՝ ինչպիսիք են աշխատանքի ժամերի բացակայությունը կամ վճարման կարգը, սա նույնպես ազդակ է։
Ընկերության մասին բացասական կամ կասկածելի տեղեկատվություն
Համացանցում որոնեք և կարդացեք նախկին և ներկա աշխատակիցների կարծիքները։ Եթե շատ են բացասական մեկնաբանությունները, հնարավոր է՝ խարդախության հետ գործ ունեք։
Ինչպես չդառնալ խաբեության զոհ
Մի հանձեք անձնական տվյալներ նախքան պաշտոնական հաստատումը
Մի տրամադրեք անձնագրի, բանկային քարտի, կամ այլ անձնական տվյալներ մինչև լիովին չհամոզվեք առաջարկի օրինականության մեջ։
Խնդրեք աշխատանքային պայմանագիր
Անպայման ստացեք և մանրամասն կարդացեք աշխատանքային պայմանագիրը, համոզվեք, որ այնտեղ նշված են ձեր իրավունքները, պարտականությունները և վարձատրությունը։
Անցկացրեք անձնական հանդիպումներ
Աշխատանքի առաջարկն արժե քննարկել և հաստատել ուղիղ շփման ընթացքում, որը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ ընկերության մշակույթն ու պայմանները։
Մի շտապեք
Եթե կան կասկածելի պահեր, մի վախեցեք հրաժարվել առաջարկից կամ խնդրել ժամանակ՝ մանրամասները ճշտելու համար։ Խորհրդակցեք գործընկերների, մտերիմների կամ մասնագետների հետ։
You may also like