Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

72 բաժանորդ
Հասցե` ք.Երևան, Շիրակի 2/5
Աշխատակիցների քանակ` 501-1000
Հեռ.` +374 98 777287
Մեր մասին

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Աշխատանք Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ-ում
Ներքին լոգիստիկայի պատասխանատու
վերջնաժամկետ՝ 20.09.2026
job location Երևան
Ներմուծումների մասնագետ
վերջնաժամկետ՝ 19.09.2026
job location Երևան
Պահեստապետի օգնական
վերջնաժամկետ՝ 13.09.2026
job location Երևան
Ֆինանսական վերլուծաբան
վերջնաժամկետ՝ 03.09.2026
job location Երևան
Վարորդ (B C վարորդական վկայականով)
վերջնաժամկետ՝ 30.08.2026
job location Երևան
Ներքին վերահսկողության մասնագետ
վերջնաժամկետ՝ 27.08.2026
job location Երևան
Մեր արժեքները

Հզոր: Լինելով ՀՀ ամենախոշոր կազմակերպություներից մեկը՝ մենք անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները և ընդլայնում մեր ծառայությունների ցանկը՝ ավելացնելով աշխատատեղեր և կատարելով համապետական սոցիալական նշանակության գործունեություն:

Ազգային: Մենք հայրենական արտադրող ենք և ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը թե դրա սահմաններում, թե դրանցից դուրս: Մենք պարտավորվում ենք ամեն կերպ նպաստել մեր հայրենիքի տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Պրոֆեսիոնալ: Մեր կողմից արտադրվող ցանկացած ապրանքատեսակ և մատուցվող ցանկացած ծառայություն, առավելագույնս համապատասխանում է արտադրական և բիզնես գործընթացների միջազգային ստանդարտներին:

Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Լուսանկարներ
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287
Industry
Ոլորտ
Արտադրություն, Գործառնություն
Սոցիալական ցանցեր