Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
06.12.2026

Նկարագրություն

«Շեն Էֆֆեկտ Գրուպ» ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող շուկայի զարգացման պատասխանատու, ով կմիանա մեր թիմին և ակտիվ մասնակցություն կունենա շինարարական նյութերի վաճառքի ընդլայնման և շուկայի դիրքերի ամրապնդման մեջ։

Դուք կաշխատեք նոր գործընկերների ներգրավման, գործող հաճախորդների հետ համագործակցության խորացման և վաճառքի ծավալների աճի ուղղությամբ՝ նպաստելով ընկերության կայուն և շարունակական զարգացմանը։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և վաճառքի հնարավորությունները,
  • Մշակել և իրականացնել շուկայի զարգացման ռազմավարություն,
  • Ներգրավել նոր հաճախորդներ և գործընկեր կազմակերպություններ,
  • Պահպանել և զարգացնել հարաբերությունները գործող հաճախորդների հետ,
  • Կազմակերպել հանդիպումներ և բանակցություններ,
  • Վերլուծել վաճառքի տվյալները և ներկայացնել առաջարկներ աճի համար,
  • Համագործակցել վաճառքի, մարքեթինգի և լոգիստիկայի թիմերի հետ,
  • Վերահսկել շուկայում ապրանքների ներկայությունը և գների մրցունակությունը:

Պահանջներ

  • Վերլուծական մտածողություն և բանակցելու հմտություններ,
  • Պատրաստակամություն աշխատելու և՛ Երևանում, և՛ մարզերում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ շուկայի զարգացման ոլորտում,
  • Ցանկալի է փորձ շինարարական կամ շինանյութերի ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն կամ անգլերեն՝ ցանկալի:

Հավելյալ նշումներ

Եթե դուք պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք զարգացնել ձեր կարիերան շուկայի զարգացման ոլորտում, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և միացեք մեր թիմին։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում