Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետի օգնական

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
13.09.2026

Նկարագրություն

«Շեն-Էֆֆեկտ Գրուպ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահեստապետի օգնականի։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել պատրաստի արտադրանքի բեռնման և բեռնաթափման աշխատանքները։
  • Հաշիվ-ապրանքագրի հիման վրա կազմակերպել և վերահսկել առաքման ենթակա ապրանքների բեռնման գործընթացը՝ ապահովելով պատվերին համապատասխան ապրանքի տեսակի և քանակի ճշգրտությունը։
  • Վերահսկել պահեստում առկա ապրանքների մնացորդները։
  • Ապահովել ապրանքների փաստացի մուտքերի և ելքերի պատշաճ և ժամանակին իրականացումը։
  • Մասնակցել գույքագրման գործընթացին, այդ թվում՝ նախապատրաստել պահեստը գույքագրմանը։
  • Հետևել պահեստում ապրանքների պատշաճ դասավորվածությանը՝ ըստ ապրանքատեսակների։
  • Վերահսկել, որպեսզի ապրանքների բեռնումն ու բեռնաթափումն իրականացվեն սահմանված կարգի և պահանջների համաձայն։

Պահանջներ

  • Կազմակերպչական հմտություններ։
  • Արագ կողմնորոշվելու և օպերատիվ որոշումներ կայացնելու կարողություն։
  • Պատասխանատվություն և ուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ։
  • Աշխատանքային փորձը պարտադիր է։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում