Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչ անել, եթե չի հաջողվում աշխատանք գտնել

29.09.2024 | 3823 դիտում

Աշխատանք փնտրելը կարող է պահանջել ավելի շատ ժամանակ, քան ենթադրում էիք։ Շաբաթներ և ամիսներ տևող որոնումները երբեմն չեն հասցնում ցանկալի արդյունքի։ Երբեմն, անցնելով նույնիսկ հավաքագրման մի քանի փուլեր, ի վերջո հրաժարվում եք ընդունել աշխատանքի առաջարկը, քանի որ հաստիքի մասին մանրամասն տեղեկանալով՝ հասկացել եք, որ այն ձեզ հարմար չէ, օրինակ, աշխատավարձի կամ ձևաչափի առումով։ Նման դեպքերում հարկավոր է մի պահ կանգ առնել և ժամանակ տրամադրել որոնման գործընթացի վերլուծությանը և ճիշտ ռազմավարության մշակմանը։

 

 

Մեր նախորդ բլոգներից մեկում արդեն իսկ անդրադարձել ենք հարցին, թե ինչու չի հաջողվում աշխատանք գտնել, իսկ այսօր կխոսենք այն քայլերից, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել աշխատանք որոնելու արդյունավետ և նպատակաուղղված գործընթացի համար։

 

Ապահովեք առցանց տեսանելիություն

Հավաքագրման բազմաթիվ մասնագետներ օգտագործում են պրոֆեսիոնալ կայքեր՝ թեկնածուներ գտնելու համար: Գրանցվելով մասնագիտական կայքերում՝ ձեր պրոֆիլում կարող եք ներկայանալ պոտենցիալ գործատուներին։ Կարևոր է ուսումնասիրել տարբեր հարթակների առանձնահատկությունները և յուրաքանչյուրում ներկայացնել հարուստ փորձը և գիտելիքները ոլորտում։ 

 

 

Ճիշտ ներկայացեք

Հաճախ բազմաթիվ էջեր ներառող ռեզյումեները ոչ մի օգտակար տեղեկություն չեն տալիս գործատուին։ Համոզվելու համար, որ դուք տվյալ հաստիքում լավագույնս կաշխատեք, գործատուն պետք է փաստեր ունենա։ Այդ փաստերի դերում կարող են հանդես գալ քանակական օրինակները, որոնք ցույց կտան ձեր կատարած աշխատանքի ծավալները և ազդեցությունը։ Նշեք թվեր, օրինակ, վաճառքների տոկոսային աճ, որն ունեցել եք՝ գործատուին ձեր արձանագրած արդյունքները ներկայացնելու համար։

 

 

Սահմանեք աշխատավարձի մոտավոր շեմ

Աշխատավարձը ամենակարևոր գործոններից մեկն է, և որոշակի աշխատավարձի չափ սահմանելը կարող է օգնել հստակեցնել աշխատատեղերի դիտարկման շրջանակը: Դա կօգնի ավելորդ ժամանակ չծախսել՝ այնպիսի աշխատատեղերի դիմելու համար, որտեղ վարձատրությունը ձեզ չի գոհացնի։ 

 

 

Փնտրեք ձեր իդեալական աշխատանքային միջավայրը

Ձեր ակնկալիքների մասին մտածելիս հաշվի առեք այն միջավայրը, որում ցանկանում եք աշխատել: Մտածեք, թե ինչն է ձեզ համար կարևոր այդ միջավայրում։ Շատերն այսօր նախապատվությունը տալիս են ճկուն աշխատանքային միջավայրին, որտեղ չկա սահմանված աշխատանքի գալու հստակ ժամ։ Քիչ չեն նաև հեռավար կամ հիբրիդային ձևաչափով աշխատանք որոնողները։ 

 

 

Կառուցեք մասնագիտական ցանց

Մասնակցեք միջոցառումների, պահպանեք կապը նախկին գործընկերների հետ և առցանց հարթակներում կապ հաստատեք  ծանոթ մարդկանց հետ: Կառուցելով ձեր ցանցը՝ դուք կարող եք ամրապնդել ձեր մասնագիտական ​​հեղինակությունը։ Աշխատանք փնտրելու գործում նեթվորքինգի ընձեռած հնարավորություններին ծանոթացեք մեր այս բլոգում։

 

Կհետաքրքրեն նաև