Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս վարվել սահման մեկնած աշխատակիցների հետ

01.10.2020 | 5595 դիտում

Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմն ու ռազմական դրությունը խառնեցին բոլորիս ծրագրերը։ Ընդհանուր զորակոչն ու բարդ հոգեբանական դրությունը ստիպում են գործատուներին ու HR մասնագետներին ելքեր փնտրել և փորձել հնարավորության սահմաններում պահպանել աշխատանքային գործընթացները, քանի որ բոլորս քաջ գիտակցում ենք, որ առանց տնտեսական կայուն գործունեության չի կարող լինել ամուր պետություն, ամուր թիկունք։

 

Այս օրերին գործատուների ու ՄՌ մասնագետների մոտ հարց է առաջանում, թե ինչպես են կարգավորվում զինակոչված աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները։

 

Դիմենք ՀՀ աշխատանքային օրենսգրքին։ Եվ այսպես՝

Նշված դեպքում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ ԱՕ 175-րդ հոդվածով․ անձը ազատվում է աշխատանքային պարտականությունները կատարելուց՝ պահպանելով աշխատատեղը (175-րդ հոդվածի 1-ին մասի 4,1 կետ), իսկ վարձատրությունը կարգավորվում է նույն հոդվածի 4-րդ մասով՝ կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով։

 

Այս օրենքը վերաբերում է և՛ զինակոչի ծանուցման, և՛ կամավոր դեպքերին։

Առաջին դեպքում անձը ՊՆ-ի կողմից նշանակվում է որևէ հաստիքի՝ կախված մասնագիտությունից, և վարձատրությունը կատարում է ՊՆ-ն՝ համաձայն այդ հաստիքի համար սահմանված դրույքի։ Երկրորդ դեպքում, զինկոմը տեղեկանք է տալիս առ այն, որ մարդը կամավորագրվել է, ու կամավորության դեպքում հարաբերությունները կարգավորվում են նույն ԱՕ 175-րդ հոդվածի 4-րդ կետով։

 

Նշենք, որ մեր ընկերության բոլոր աշխատակիցները, ովքեր կամավոր մեկնել են կամ կմեկնեն առաջնագիծ կամ կզինակոչվեն, պահպանելու են իրենց աշխատատեղերը, իսկ աշխատավարձերը կվճարվեն նույն կարգով՝ մինչև վերջնական հաղթանակը և նրանց վերադարձը։

Կո՛չ ենք անում մեր գործընկերներին նույնպես պահպանել սահման մեկնած մեր բոլոր հայրենակիցների աշխատավարձերն ու աշխատատեղերը։

#ՀաղթելուԵնք #ՀաղթումԵնք

Կհետաքրքրեն նաև