Կայքի մասին

2001 թ.-ից աշխատելով աշխատանքի առցանց շուկայում՝ մենք քաջատեղյակ ենք այս ոլորտի բոլոր ընթացիկ խնդիրներին։ Մեր բազմամյա աշխատանքային փորձը և հազարավոր թեկնածուների ու գործատուների հետ համագործակցությունը մեզ հնարավորություն են տվել մշակել աշխատանքի և անհրաժեշտ մասնագետների որոնման արդյունավետ տարբերակ, որը և սիրով ներկայացնում ենք Ձեզ։

Որպես գործատու՝ Դուք ձեռք եք բերում բարձրակարգ մասնագետների հավաքագրման արագ և հարմարավետ միջոց։ Մենք արել ենք հնարավորինս ամեն ինչ անհրաժեշտ աշխատակիցների ընդունման գործընթացը պարզեցնելու և Ձեր ծախսած ժամանակը նվազագույնի հասցնելու համար։ Գրանցվելիս Դուք ստեղծում եք Ձեր ընկերության էջը, որտեղ թեկնածուներ կարող են տեսնել ոչ միայն Ձեր առաջարկած թափուր աշխատատեղերը, այլ նաև բաժանորդագրվել նոր հայտարարություններին։ Կայքում հասանելի ողջ տեղեկատվությունը համակարգված է, ինչը զգալիորեն հեշտացնում է դիմորդների կառավարումը և նոր աշխատակիցների որոնման գործընթացը, իսկ հարմարավետ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս անել այդ ամենը ոչ միայն համակարգչի, այլև բջջային հեռախոսի կամ պլանշետների միջոցով: Աշխատանքային հայտարարություն տեղադրելիս Ձեր էլ հասցեն քողարկվում է` պաշտպանելով այն փոստաղբից (սպամ):

Որպես թեկնածու՝ Դուք հնարավորություն եք ստանում հնարավորինս կարճ ժամանակահատվածում գտնել Ձեզ հետաքրքրող աշխատանքը։ Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և այդ նպատակով, տրամադրում ենք միայն թարմ և արդիական տեղեկատվություն։ Կայքը մշտապես թարմացվում է, և բոլոր հայտարարությունները ստուգվում են մեր աշխատակիցների կողմից նախքան հրապարակվելը։ Այս կերպ, բացառվում է կրկնակի հրապարակումների, կամ սխալ տվյալներ պարունակող հայտարարության հրապարակման հնարավորությունը։ Կայքում կարող եք նաև ստեղծել Ձեր անձնական էջը և հրապարակել Ձեր ինքնակենսագրությունը՝ հնարավորություն ընձեռելով գործատուներին Ձեզ աշխատանք առաջարկել։ Ձեր անձնական տվյալների գաղտնիության աստիճանը սահմանվում է Ձեր իսկ կողմից, իսկ կայքում Ձեր գործունեությանը վերաբերող ողջ տեղեկատվությունը, ինչպես օրինակ՝ տվյալների որոնումը, թափուր աշխատատեղերի դիտումը և այլ տեղեկատվությունը պահվում է գաղտնի և հասանելի է միայն Ձեզ։ Դեռ ավելին, կայքում ոչ միայն կգտնեք Ձեզ հետաքրքրող աշխատանքը, այլ նաև մեծ քանակությամբ ուսուցանող նյութեր, որոնց օգնությամբ Դուք կդառնաք ցանկալի թեկնածու յուրաքանչյուր ընկերության համար։

Այս ոլորտում գործունեության դրական արդյունքը մեզ թույլ է տալիս պնդել, որ մեր օգնությանը դիմող ցանկացած անձ կարող է աշխատանք կամ աշխատող գտնել։ Անկախ այն բանից, թե ինչ եք փնտրում՝ որևէ ոլորտի բարձրակարգ մասնագետ, թե հեռանկարային աշխատանք, մենք կօգնենք Ձեզ գտնել Ձեր ցանկացածը հնարավորինս սեղմ ժամկետում։