խորհրդատու - վաճառող
GymPlus LLC
Նկարագրություն
2020 թվականից գործող «GYM PLUS» սպորտային սննդի խանութների ցանցը հրավիրում է աշխատանքի ակտիվ, շփվող և պատասխանատու խորհրդատու-վաճառողների։
Եթե հետաքրքրված ես սպորտով և առողջ ապրելակերպով, սիրում ես շփվել մարդկանց հետ և պատրաստ ես սովորել, սիրով սպասում ենք քեզ մեր թիմում։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ, սակայն վաճառքի կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Պարտականություններ
-
Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին՝ բացահայտելով նրանց կարիքներն ու նպատակները։
-
Ներկայացնել ապրանքատեսականին, ապրանքների առանձնահատկություններն ու տարբերությունները։
-
Օգնել հաճախորդներին ընտրել իրենց նպատակներին և նախասիրություններին համապատասխան սպորտային սնունդ և սննդային հավելումներ։
-
Իրականացնել վաճառք և հաճախորդներին տեղեկացնել գործող առաջարկների ու ակցիաների մասին։
-
Ապահովել ապրանքների պատշաճ դասավորվածությունը և գնապիտակների առկայությունն ու համապատասխանությունը։
-
Հետևել ապրանքների առկայությանը և պիտանելիության ժամկետներին։
-
Պահպանել վաճառասրահի մաքրությունն ու կարգուկանոնը։
Պահանջներ
-
Հաղորդակցման հմտություններ և հաճախորդների նկատմամբ բարեհամբույր վերաբերմունք։
-
Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
-
Սովորելու և ապրանքատեսականին մանրամասն ծանոթանալու պատրաստակամություն։
-
Հաճախորդների կարիքները հասկանալու և ապրանքները պարզ ու հասկանալի ներկայացնելու կարողություն։
-
Թիմում աշխատելու ունակություն։
-
Սպորտի և սպորտային սննդի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվեն որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ 10:00–22:00։
- Հիմնական աշխատանքային գրաֆիկ՝ մեկ օր աշխատանք, մեկ օր հանգիստ։
- Հերթափոխերի ճկուն գրաֆիկ՝ աշխատանքային օրերը և ժամերը փոխադարձ համաձայնությամբ հարմարեցնելու հնարավորությամբ։
Դիմելու կարգ
Դիմելու համար ուղարկիր ինքնակենսագրականդ.
Եթե դեռ ինքնակենսագրական չունես, կարող ես ուղարկել քո մասին կարճ տեղեկություն և հեռախոսահամարդ։
«GYM PLUS»-ը 2020 թվականից Հայաստանում գործող սպորտային սննդի, վիտամինների և սննդային հավելումների մասնագիտացված խանութների ցանց է։ Մենք համախմբում ենք սպորտով և ակտիվ ապրելակերպով հետաքրքրված մարդկանց՝ առաջարկելով միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի լայն տեսականի։
Մեր խանութներում ներկայացված են Optimum Nutrition, BSN, Mutant, Trec Nutrition, Applied Nutrition և այլ ապրանքանիշերի սպիտակուցային խառնուրդներ, ամինաթթուներ, կրեատին, վիտամիններ, հանքանյութեր, սպորտային սննդի այլ տեսակներ և աքսեսուարներ։
Մեր աշխատանքի հիմքում հաճախորդի կարիքները հասկանալն ու տեղեկացված ընտրություն կատարելուն օգնելն է։ Կարևորում ենք ապրանքների մասին պարզ և հասկանալի խորհրդատվությունը, ուշադիր սպասարկումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ վստահելի հարաբերությունները։
«GYM PLUS»-ի խանութները գործում են Երևանի «Երևան Մոլ» և «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոններում։