Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
GymPlus LLC
«GYM PLUS»-ը 2020 թվականից Հայաստանում գործող սպորտային սննդի, վիտամինների և սննդային հավելումների մասնագիտացված խանութների ցանց է։ Մենք համախմբում ենք սպորտով և ակտիվ ապրելակերպով հետաքրքրված մարդկանց՝ առաջարկելով միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի լայն տեսականի։
Մեր խանութներում ներկայացված են Optimum Nutrition, BSN, Mutant, Trec Nutrition, Applied Nutrition և այլ ապրանքանիշերի սպիտակուցային խառնուրդներ, ամինաթթուներ, կրեատին, վիտամիններ, հանքանյութեր, սպորտային սննդի այլ տեսակներ և աքսեսուարներ։
Մեր աշխատանքի հիմքում հաճախորդի կարիքները հասկանալն ու տեղեկացված ընտրություն կատարելուն օգնելն է։ Կարևորում ենք ապրանքների մասին պարզ և հասկանալի խորհրդատվությունը, ուշադիր սպասարկումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ վստահելի հարաբերությունները։
«GYM PLUS»-ի խանութները գործում են Երևանի «Երևան Մոլ» և «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոններում։
Մեր թիմում գնահատում ենք պատասխանատվությունը, նախաձեռնողականությունը, թիմային աշխատանքը և սովորելու ցանկությունը։ Սիրով ողջունում ենք մարդկանց, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները սպորտային սննդի ոլորտում և հաճախորդների հետ աշխատելու հմտությունները։