Խորհրդատու-վաճառող
MAB SPORT
Աշխատանքի նկարագրություն
Երկարաժամկետ համագործակցության նպատակով «MAB SPORT» սպորտային պարագաների մասնագիտացված խանութ-սրահին անհրաժեշտ են մինչև 30տ․ խորհրդատու-վաճառող (վաճառողուհիներ)։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Վայրը՝ «ԵՐԵՎԱՆ» տոնավաճառ։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10:00-19:30, շաբաթական 1 օր հանգիստ։
Աշխատավարձ՝ վճարովի փորձաշրջանից հետո՝
1-ին ամիսը օրական 5000դր, 2-րդ, 3-րդ ամիսները օրական 6000դր, 4-րդ ամսից սկսած ամսական 200.000դր։
Հավելյալ ընթացիկ բոնուսներ:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Խանութ-սրահում ապրանքների դասավորվածության ապահովում, ցուցափեղկերի ստուգում, գնապիտակների լրացում,
- Պահեստից ապրանքների ստացում,
- Դարակաշարերի կոկիկ և մաքուր տեսքի ապահովում,
- Գույքագրման աշխատանքների իրականացում,
- Աշխատանքից բխող այլ գործառույթներ։
Անհրաժեշտ որակավորումներ
- Հաղորդակցման, սպասարկման և վաճառքի հմտություններ,
- Հաճախորդակենտրոն մոտեցում,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Բարեհամբույր անձնավորություն,
- Պարտադիր պայման է լրիվ դրույքով և երկարաժամկետ համագործակցությունը,
- Չծխող։
Առողջ մարմնում առողջ hոգի, առողջ հասարակություն՝ ամուր պետություն։
Սա է այն գաղափարական հենքը, որի հիման վրա 2010թ․-ին բացվեց առաջին «MABsport» խանութ սրահը։ Անցնելով շատ դժվարությունների միջով, այժմ կարող ենք հպարտորեն Ձեզ ներկայացնել Հայաստանում ամենամեծ ապրանքատեսականին ունեցող մասնագիտացված խանութ սրահները։ Այստեղ Դուք կգտնեք միայն որակյալ արտադրանք, ինչպես վերականգնողական, այնպես էլ՝ սիրողական և պրոֆեսիոնալ մարզումների համար: Առաջարկում ենք նաև բոլոր անհրաժեշտ պարագաները մարզասրահների համար՝ սկսած խոշոր մարզասարքերից, վերջացրած մանր աքսեսուարներով: Ունենք նաև մարզասարքերի և սպորտային պարագաների լայն տեսականի տանը մարզվելու համար։Բացի այս ամենից, ներկայացված են նաև բազմատեսակ ապրանքներ ակտիվ հանգստի, արշավների և տուրիզմի համար։ Հանդիսանալով սպորտային պարագաների ամենախոշոր ներկրողներից մեկը Հայաստանում՝ մեր հաճախորդների համար մշակել ենք գին-որակ լավագույն համադրությունը։ Մեզ հետ են համագործակցում Հայաստանի և Արցախի առաջատար սպորտային ակումբները, մարզադպրոցներն ու մարզիչները։