Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Հասցե` Սմբատ Զորավարի փողոց 11/2
Հիմնադրման տարեթիվ` 2010
Աշխատակիցների քանակ` 1-15
Կայք` www.mabsport.am
Հեռ.` 044299255
Մեր մասին

Առողջ մարմնում առողջ hոգի, առողջ հասարակություն՝ ամուր պետություն։

Սա է այն գաղափարական հենքը, որի հիման վրա 2010թ․-ին բացվեց առաջին «MABsport» խանութ սրահը։ Անցնելով շատ դժվարությունների միջով, այժմ կարող ենք հպարտորեն Ձեզ ներկայացնել Հայաստանում ամենամեծ ապրանքատեսականին ունեցող մասնագիտացված խանութ սրահները։ Այստեղ Դուք կգտնեք միայն որակյալ արտադրանք, ինչպես վերականգնողական, այնպես էլ՝ սիրողական և պրոֆեսիոնալ մարզումների համար: Առաջարկում ենք նաև բոլոր անհրաժեշտ պարագաները մարզասրահների համար՝ սկսած խոշոր մարզասարքերից, վերջացրած մանր աքսեսուարներով: Ունենք նաև մարզասարքերի և սպորտային պարագաների լայն տեսականի տանը մարզվելու համար։Բացի այս ամենից, ներկայացված են նաև բազմատեսակ ապրանքներ ակտիվ հանգստի, արշավների և տուրիզմի համար։ Հանդիսանալով սպորտային պարագաների ամենախոշոր ներկրողներից մեկը Հայաստանում՝ մեր հաճախորդների համար մշակել ենք գին-որակ լավագույն համադրությունը։ Մեզ հետ են համագործակցում Հայաստանի և Արցախի առաջատար սպորտային ակումբները, մարզադպրոցներն ու մարզիչները։

Մեր արժեքները

«MABsport»-ի թիմը նպատակ ունենալով խթանել սպորտի զարգացումը Հայաստանում, պարբերաբար անցկացնում և հովանավորում է մանկապատանեկան և երիտասարդական մրցումներ և միջոցառումներ։ Ավելի քան 10 տարի լինելով մեր մարզիկների կողքին, մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ միջազգային հարթակներում մեր եռագույնի պատիվը բարձր պահած մարզիկները, ինչպես իրենց սպորտային կարիերիայի առաջին քայլերն են կատարել մեր հանդերձանքով, այնպես էլ հիմա շարունակում են օգտվել մեր սպորտային պարագաներից։

Այսօր ընկերությունը չի սահմանափակվում իր նվաճումներով, այլ օր-օրի շարունակում է առաջադիմել և զարգանալ՝ նպաստելով նաև սպորտի զարգացմանը: Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ այժմ բացվել է մեր օնլայն հարթակը՝ mabsport.am , որտեղից կարող եք ձեռք բերել ապրանքները, խնայելով Ձեր ժամանակը և օգտվելով տարբեր ակցիաներից և շահավետ առաջարկներից:

Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Աշխատանք MAB SPORT-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք MAB SPORT-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Սմբատ Զորավարի փողոց 11/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
044299255
date
Հիմնադրման տարեթիվ
2010
Industry
Ոլորտ
Վաճառք, Առևտուր
Սոցիալական ցանցեր
Ընկերության հասցե