
Ոսկերիչ-փորձագետ
Ինեկոբանկ ՓԲԸ
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Հաճախորդների հետ նախնական զրույց, վարկերի պայմաններին ծանոթացում, դիմումի ընդունում
- Ըստ հարգերի ոսկյա իրերի տեսակավորում
- Ոսկյա իրերի գնահատում, գնահատման ակտի կազմում, փաթեթավորում
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
- Բանկային գործի իմացություն /բազային/
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն
- Word, Excel ծրագրերի լավ իմացություն
Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.
- Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն
- Սպասարկման հմտություն
- Առողջ դատելու ունակություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ. մարտի 15-ը:
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։