Վարորդ - առաքիչ
Պրեմիեր ֆուդս ՍՊԸ
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է պարտաճանաչ և պատասխանատու վարորդ-առաքիչների:
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է: Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Nestle, Makfa, Carlsberg Group (Baltika), Global Functional Drinks, R.A.W. Life, Bite:
Պարտականություններ
- Ապահով տեղափոխել առաքվող ապրանքատեսականին և գույքը,
- Վաճառակետերում հանձնել առաքվող ապրանքատեսականին,
- Հավաքագրված գումարները սահմանված կարգով հանձնել դրամարկղ,
- Ստուգել ուղորդող փաստաթղթերի առկայությունը:
Պահանջվող որակավորումներ
- Հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություններ,
- Պատասխանատու մոտեցում աշխատանքին,
- BC կարգի վարորդական իրավունքի առկայությունը պարտադիր է,
- Աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ զանգահարել 043188007 հեռախոսահամարով։
«ՊՐԵՄԻԵՐ ՖՈՒԴՍ» ՍՊԸ-ն Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2012 թվականից և արդեն 12 տարի առաջատար դիրք է գրավում հայկական շուկայում և հանդիսանում է «Revery Group» -ի մի մասը։ Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Nestle, Makfa, Global Functional Drinks, CASA MILO:
«ՊՐԵՄԻԵՐ ԲԵՎԵՐԻՋԻՍ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին: Այս տարիների անցած ճանապարհը հնարավորություն է տվել մեզ ստեղծելու և զարգացնելու ռազմավարական գործընկերություն աշխհարհահռչակ մեծաթիվ ընկերությունների հետ։ Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Baltika, KARAS Wines, Calsberg, Alvisa, Istak։