Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ
Պրեմիեր ֆուդս ՍՊԸ
«ՊՐԵՄԻԵՐ ՖՈՒԴՍ» ՍՊԸ-ն Հայաստանի խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2012 թվականից և արդեն 12 տարի առաջատար դիրք է գրավում հայկական շուկայում և հանդիսանում է «Revery Group» -ի մի մասը։ Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Nestle, Makfa, Global Functional Drinks, CASA MILO:
«ՊՐԵՄԻԵՐ ԲԵՎԵՐԻՋԻՍ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին: Այս տարիների անցած ճանապարհը հնարավորություն է տվել մեզ ստեղծելու և զարգացնելու ռազմավարական գործընկերություն աշխհարհահռչակ մեծաթիվ ընկերությունների հետ։ Ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորն է, ինչպիսիք են Baltika, KARAS Wines, Calsberg, Alvisa, Istak։
Մեր առաքելությունը Premier Foods & Beverages-ում՝ բարձրացնել մեր սպառողների կյանքի որակը՝ տրամադրելով բազմազան, բարձրորակ ապրանքատեսականի: Մենք կենտրոնացած ենք մեր թիմի շարունակական զարգացման և ապրանքատեսականու ընդլայնման վրա, որոնք հասանելի են Հայաստանի գրեթե բոլոր մանրածախ և մեծածախ կետերում: Մեր նպատակն է անընդհատ բարելավել և ամրապնդել մեր դիրքերը՝ որպես շուկայում առաջատար ներկրող ընկերություն: