
Վարորդ-առաքիչ/Երևան/
Էքստերիեր Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
Պարտականություններ
- Ավտոմեքենան վարել միայն երթևեկության կանոններին խիստ համապատասխան, ինչպես նաև ապահովել Ընկերության կարգերի, և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
- Սեղմ ժամկետներում ընկերության ապրանքները առաքել համապատասխան հասցեներով:/ Երևան և ՀՀ մարզեր/,
- Կազմել օպտիմալ երթուղի՝ ապրանքները ժամանակին և անվնաս հաճախորդին հասցնելու համար,
- Ապահովել համապատասխան փաստաթղթաշրջանառությունը,
- Բեռնել և բեռնաթափել առաքվող ապրանքը,
- Իրականացնել առաքումները պատշաճ կերպով, ապահովել ապրանքի անվնաս տեղափոխումը,
- Ստանալ պահեստից ապրանքի, ընդունել՝ ստուգելով դրանց անվնասության, կատարել հաշվառում, ավտոմեքենայի մեջ տեղավորում:
Պահանջներ
- Միջին մասնագիտական կրթություն,
- Նվազագույնը 3-5 տարի բեռնատար մեքենա վարելու փորձ,
- BC Կարգ,
- Զինվորական ծառայություն անցած։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 09:00-19:00,
Հասցե՝ Դավիթ Բեկի 134։
«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 20 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 13 խանութ-սրահ և ավելի քան 300 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: