Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Exterior Group LLC

96 բաժանորդ
Հասցե` Դավիթ Բեկ 134/4
Աշխատակիցների քանակ` 151-500
Կայք` www.exterior.am
Մեր մասին

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 19 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ: Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 11 խանութ-սրահ և ավելի քան 200 աշխատակից: Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները:

Աշխատանք Exterior Group LLC-ում
Խորհրդատու-վաճառող
վերջնաժամկետ՝ 20.06.2024
job location Երևան
Լոգիստ
վերջնաժամկետ՝ 05.06.2024
job location Երևան
Մեծածախ վաճառքի մենեջեր
վերջնաժամկետ՝ 30.05.2024
job location Երևան
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
address
Հասցե
Դավիթ Բեկ 134/4
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Industry
Ոլորտ
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Սոցիալական ցանցեր