Վարորդ
Ինեկոբանկ ՓԲԸ
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է պատասխանատու և կարգապահ վարորդ՝ սեփական մեքենայով։
Պարտականություններ
- Բանկի աշխատակիցների, ներքին նամակագրության և գույքի ուղևորաբեռնափոխադրման կատարում,
- Իրեն կցված տրանսպորտային միջոցի մաքուր, անվտանգ և օրինապահ շահագործման ապահովում,
- Ավտոմեքենայի խափանման դեպքում, ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականով, խափանված մեքենայի տեղափոխման կազմակեպում (բանկի տարածք կամ համապատասխան վերանորոգման կայան),
- Ավտոմեքենայի ընթացիկ, մանր վերանորոգման և սպասարկման հսկման աշխատանքների իրականացում (լուսարձակների լապտերի փոխում, յուղի մակարդակի ստուգում, անվադողերի օդի ճնշման ստուգում և այլն),
- Նամակագրության առաքում,
- Ինկասացիա գործընթացի մասնակցություն,
- Մասնաճյուղային ցանցին պահեստից ապրանքների մատակարարում,
- ՀՀ տարածքում գործուղումների իրականացում,
- Ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքների կատարում,
- Աշխատանք բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հետ,
- Գործնական այցելություններ այլ կազմակերպություն։
Պահանջներ
- Միջին-մասնագիտական կամ միջնակարգ կրթություն,
- 3 տարի և ավել վարորդական իրավունքի առկայություն։
Գիտելիքների բնագավառներ.
- Հայերեն և ռուսերեն լեզվի իմացություն (լավ)։
Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.
- Հաղորդակցվելու կարողություն,
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Ճկունություն,
- Ուշադրություն,
- Բարձր պատասխանատվության գիտակցում,
- Պրոբլեմներ լուծելու ունակություն,
- Կոորդինացում և վերահսկողություն։
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։