Վաճառքի մասնագետ
Ձիլլի Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Ձիլլի Գրուպ» ՍՊԸ-ն համալրում է իր վաճառքի թիմը:
Ընկերությունը փնտրում է նպատակասլաց և պատասխանատու վաճառքի մասնագետի:
Պարտականություններ
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Առկա հաճախորդների հետ կապերի ընդլայնում և նոր հաճախորդների ներգրավում,
- Բանակցությունների վարում,
- Շուկայի վերլուծություն,
- Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում,
- Վաճառքի գործընթացի հետ կապված փաստաթղթավարում, պայմանագրի պատրաստում,
- Հանդիպումների կազմակերպում և իրականացում,
- Բեռնափոխադրող ընկերությունների հետ կապի հաստատում, պահպանում, բանակցությունների վարում,
- Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Լեզուների իմացություն՝ հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, կիրթ / գրագետ խոսք,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- MS Office (Excell, Word) փաթեթի իմացություն,
- Բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն։
Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Աշխատանքային պայմաններ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ 09:00-18:00։
Աշխատավարձը՝ ֆիքսված աշխատավարձ + տոկոսներ վաճառքից։
Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ: Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:
Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:
Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:
Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:
Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:
2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:
Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:
2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:
Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը:
Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։