Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Ձիլլի Գրուպ ՍՊԸ

Հասցե` Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2
Հիմնադրման տարեթիվ` 21.12.2007
Աշխատակիցների քանակ` 16-50
Մեր մասին

Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ:  Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:

Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:

Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:

Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:

Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:

2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:  

2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:

Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը: 

Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։

Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում

Աշխատանք Ձիլլի Գրուպ ՍՊԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Ձիլլի Գրուպ ՍՊԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2
address
Աշխատակիցների քանակ
16-50
date
Հիմնադրման տարեթիվ
21.12.2007
Industry
Ոլորտ
Վաճառք, Առևտուր
Սոցիալական ցանցեր