
Վաճառող-խորհրդատու
Gapex LLC
Նկարագրություն
«Գապէքս» ընկերությանը անհրաժեշտ է վաճառող-խորհրդատու:
Պարտականություններ
1. Հաճախորդների սպասարկում
- Հաճախորդներին դիմավորել և անհրաժեշտության դեպքում տրամադրել ինֆորմացիա խանութի ապրանքատեսականու մասին։
- Պատասխանել հաճախորդների հարցերին՝ կապված ապրանքների որակի, չափերի, գնի, կիրառման ձևի և այլ մանրամասների հետ։
2. Ապրանքների ներկայացում և վաճառք
- Ցուցադրել ապրանքները ճիշտ և գրավիչ ձևով։
- Կատարել վաճառքի գործընթացը՝ ներառյալ կանխիկ և անկանխիկ վճարումները։
3. Պատվերների ընդունում և կազմակերպում
- Ընդունել հատուկ պատվերներ և համակարգել դրանք արտադրության կամ մատակարարման հետ։
- Հետևել պատվերների ժամանակին կատարմանը և տեղեկացնել հաճախորդներին։
Պահանջներ
1. Կրթություն և մասնագիտական գիտելիքներ
- Կրթություն․ միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է՝ վաճառքի, սպասարկման ոլորտում)։
2. Փորձ և հմտություններ
- Նախկին աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում:
- Հաճախորդների հետ շփման հմտություններ՝ վստահության և դրական տպավորություն ստեղծելու համար։
3. Հաղորդակցման հմտություններ
- Բարձրորակ խոսքի մշակույթ՝ կարողանալ հստակ, համոզիչ և մասնագիտական կերպով բացատրել ապրանքների առանձնահատկությունները։
- Հաճախորդներին լսելու և նրանց կարիքներն ընկալելու ունակություն։
- Թիմում աշխատելու և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն։
4. Տեխնիկական հմտություններ
- Աշխատանքային փորձ վճարային համակարգերի (POS), կամ այլ մանրածախ առևտրի սարքավորումների հետ։
- Համակարգչային գիտելիքներ՝ (MS Office, AUTOCAD և ՀԾ ծրագրեր)։
Հավելյալ նշումներ
- Հինգօրյա աշխատանքային շաբաթ
- Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00
- Սնունդը ապահովում է կազմակերպությունը
«Գապէքս» ՍՊԸ-ն ապակու և հայելիների ներկրման, մշակման, մեծածախ և մանրածախ առևտրի խոշոր ընկերություն է։ Գործունեությունը ծավալում ենք 1996թ․-ից, համապատասխանեցնելով լավագույն ավանդույթները արդի պահանջներին ։ Մեր արտադրական համալիրը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով հնարավորություն է տալիս կատարել ապակու մշակման հետ կապված գրեթե բոլոր աշխատանքները, այդ թվում՝ կոփում, լամինացում, կորացում, ավազահարում, փոշեներկում, փորագրություն, եզրահղկում, հղկում, հրազենակայուն ապակու պատրաստում: Օգտագործելով նորագույն սարքավորումները և տեխնոլոգիաները՝ մեր պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ մենք կօգնենք իրագործել մեր հաճախորդների ցանկացած բարդության նախագծերը։ «Գապէքս» ՍՊԸ-ն պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ալյումինե դռներ և պատուհաններ, ավտոմատ բացվող դռներ, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ կոնստրուկցիաներ, ինչպես նաև վիտրաժներ (ապակենկարներ)՝ դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով: Կատարում է ապակե գմբեթների, ծածկերի, շվաքարանների տեղադրում, հայելիների ձևավորում և այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման և իրականացման պատվերներ: