Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close
Մեր մասին
«Գապէքս» ՍՊԸ-ն ապակու և հայելիների ներկրման, մշակման, մեծածախ և մանրածախ առևտրի խոշոր ընկերություն է։ Գործունեությունը ծավալում ենք 1996թ․-ից, համապատասխանեցնելով լավագույն ավանդույթները արդի պահանջներին ։ Մեր արտադրական համալիրը, որը հագեցած է նորագույն սարքավորումներով հնարավորություն է տալիս կատարել ապակու մշակման հետ կապված գրեթե բոլոր աշխատանքները, այդ թվում՝ կոփում, լամինացում, կորացում, ավազահարում, փոշեներկում, փորագրություն, եզրահղկում, հղկում, հրազենակայուն ապակու պատրաստում: Օգտագործելով նորագույն սարքավորումները և տեխնոլոգիաները՝ մեր պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ մենք կօգնենք իրագործել մեր հաճախորդների ցանկացած բարդության նախագծերը։ «Գապէքս» ՍՊԸ-ն պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ալյումինե դռներ և պատուհաններ, ավտոմատ բացվող դռներ, ապակեփաթեթներ, լոգախցիկներ, ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած այլ ապակեպատ կոնստրուկցիաներ, ինչպես նաև վիտրաժներ (ապակենկարներ)՝ դասական, տիֆանի և ֆյուզինգի եղանակով: Կատարում է ապակե գմբեթների, ծածկերի, շվաքարանների տեղադրում, հայելիների ձևավորում և այլ ապակյա ու չժանգոտվող պողպատից կառուցվածքների նախագծման և իրականացման պատվերներ:

Աշխատանք Gapex LLC-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Gapex LLC-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
Սոցիալական ցանցեր