Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնտեսագետ / Վերլուծաբան

Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
30.11.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մասնագետի՝ Վերլուծության և Պլանավորման բաժնում աշխատելու նպատակով։ Թեկնածուն կաշխատի Երևանում։ Հավանական են գործուղումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Պարտականություններ

  • Բոլոր հաշվապահական բաժիններից հավաքել և կազմակերպել ֆինանսական տվյալներ;
  • Կազմել և վերլուծել ֆինանսական հաշվետվություններ (հաշվեկշիռներ, եկամտային հաշվետվություններ, դրամական հոսքերի հաշվետվություններ և այլն), գտնել անհամապատասխանություններ, որոնք պահանջում են ավագ ղեկավարության ուշադրությունը;
  • Ղեկավարության համար պատրաստել ֆինանսական հաշվետվություններ իրենց հավաստի եզրակացություններով՝ ավելի արդյունավետ գործառնական ռազմավարություն իրականացնելու նպատակով;
  • Եկամտի փոփոխման և ծախսերի աճի / նվազման կանխատեսման մոդելներ մշակել;
  • Հաշվարկել տարբեր ֆինանսական գործակիցներ և կատարել ֆինանսական վերլուծություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ այլ համապատասխան բնագավառում;
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում (ցանկալի է);
  • Մեծ խմբերի կամ թիմերի հետ աշխատելու հմտություն՝ ֆինանսական վերլուծության արդյունքում որոշակի փոփոխություններ կատարելու համար;
  • Ընկերության ֆինանսական ռիսկերը ճշգրտորեն գնահատելու ունակություն;
  • MS Office փաթեթի լավ, ինչպես նաև MS Exel ծրագրի գերազանց իմացություն;
  • ՖՀՄՍ, հարկային հաշվառման և ֆինանսական կանոնակարգերի իմացություն;
  • Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն

Օտար լեզուների իմացության նվազագույն պահանջներ՝

  • Հայերեն՝ գերազանց
  • Ռուսերեն՝ լավ
  • Անգլերեն՝ լավ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Խանջյան 19
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
010510888

Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակություն ունեցող համապարփակ գիտահետազոտական ​​և ճարտարագիտական ​​կազմակերպություն է:

1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից` որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության:

Միավորված ինստիտուտի գործունեությունն իրականացվում էր մի քանի ուղղություններով, այդ թվում.

-հանքավայրերի մշակման արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների կատարելագործում և նոր, առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծում, որոնք հնարավորություն կտային ավելացնելու կոնդիցիոն հումքի ելքը և կնվազեցնեին արդյունահանման ծախսատարությունը.

-մոլիբդենի, պղնձի և այլ գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների կորզման ցուցանիշների բարձրացման և ոչ հանքային հումքի հարստացման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների մշակում.

-հանքավայրերում աշխատանքային պայմանների բարելավման և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով հանքերի և հանքահարստացուցիչ ֆաբրիկաների տարածքների փոշեզերծման միջոցառումների մշակում.

-պղնձի, ալյումինի, մագնեզիումի և այլ մետաղների մետալուրգիայի տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում և հանքաքարից, խտանյութից ու թափոններից ազնիվ, հազվագյուտ և ցրված բաղադրիչների համալիր կորզման ռացիոնալ սխեմաների մշակում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում