Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ ՓԲԸ

Հասցե` ք․ Երևան, Խանջյան 19
Աշխատակիցների քանակ` 51-150
Կայք` lermetin.am
Հեռ.` 010510888
Մեր մասին

Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակություն ունեցող համապարփակ գիտահետազոտական ​​և ճարտարագիտական ​​կազմակերպություն է:

1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից` որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության:

Միավորված ինստիտուտի գործունեությունն իրականացվում էր մի քանի ուղղություններով, այդ թվում.

-հանքավայրերի մշակման արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների կատարելագործում և նոր, առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծում, որոնք հնարավորություն կտային ավելացնելու կոնդիցիոն հումքի ելքը և կնվազեցնեին արդյունահանման ծախսատարությունը.

-մոլիբդենի, պղնձի և այլ գունավոր, հազվագյուտ և ազնիվ մետաղների կորզման ցուցանիշների բարձրացման և ոչ հանքային հումքի հարստացման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների մշակում.

-հանքավայրերում աշխատանքային պայմանների բարելավման և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով հանքերի և հանքահարստացուցիչ ֆաբրիկաների տարածքների փոշեզերծման միջոցառումների մշակում.

-պղնձի, ալյումինի, մագնեզիումի և այլ մետաղների մետալուրգիայի տեխնոլոգիական գործընթացների կատարելագործում և հանքաքարից, խտանյութից ու թափոններից ազնիվ, հազվագյուտ և ցրված բաղադրիչների համալիր կորզման ռացիոնալ սխեմաների մշակում:

Աշխատանք Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ ՓԲԸ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Լեռնամետալուրգիայի Ինստիտուտ ՓԲԸ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
ք․ Երևան, Խանջյան 19
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
010510888
Industry
Ոլորտ
Այլ Ոլորտներ