Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 01.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Հիմնադրամի տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողություն,
  • Հիմնադրամի փաստաթղթաշրջանառության ապահովում,
  • նամակագրության կոնտեքստի, ուղղագրության և ֆորմատին համապասխանելիության ստուգում,
  • փաստաթղթերի գրանցում և ներկայացում ըստ պատկանելության,
  • արձանագրությունների կազմում և գործունեության հետ առընչվող այլ գրագրության նախապատրաստում,
  • խորհրդակցություների օրակարգերի պատրաստում և հարցերին առընչվող փաստաթղթերի հավաքում,
  • Հոգաբարձուների խորհրդի որոշումների, արձանագրությունների կազմում, շրջանառում, նիստերի կազմակերպում,
  • ղեկավարի աշխատաժամանակի, հանդիպումների, խորհրդակցությունների պլանավորում և ժամանակագրում,
  • ըստ անհրաժեշտության համագործակցություն գործերի կառավարչի հետ` նյութերի շրջանառության կազմակերպման նպատակով,
  • նամակագրության և փոստով ստացված այլ փաստաթղթերի, պարբերական մամուլի ստացումը, ինչպես նաև գրագրությունների և փաստաթղթերի հասցեատերերին սահմանված ժամկետներում փոխանցումը, փոստային առաքումները,
  • պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություններ,
  • Համակարգչային տեխնիկայի գերազանց տիրապետում,
  • Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
  • Միջազգային նմանատիպ աշխատանքներում մասնակցության փորձառությունը և հա­­մա­­պատասախան որակավորման դասընթացներին մասնակցությունը գերադասելի է:

Հավելյալ նշումներ

Հինգ-օրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային ժամերը՝ 9։00-ից - 18։00։

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մայիսի 16-ը ներառյալ:

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում