Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

20 բաժանորդ
Հասցե` Ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Աշխատակիցների քանակ` 1-15
Կայք` www.r2e2.am
Հեռ.` 010588011
Մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ (ՀՎԷԷ) ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ  է, հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է և գործում է անժամկետ:

ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստման համար:

 ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են.

  • Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը,
  • Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը,
  • Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
  • Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր,
  • Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

Աշխատանք Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ-ում

Ընկերությունն այս պահին չունի թափուր աշխատատեղեր

Փնտրեք աշխատանք նմանատիպ ընկերություններում կամ բաժանորդագրվեք Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ-ի էջին` ընկերության հրապարակած աշխատատեղերի վերաբերյալ ծանուցումներ ստանալու համար
address
Հասցե
Ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
010588011